Նոր Զելանդիան լրտեսում է Հարավարևելյան ասիայի երկրներին
Նոր Զելանդիան լրտեսում է Հարավարևելյան ասիայի երկրներին` այս տեղեկատվությամբ կիսվելով Միացյալ Նահանգների և «Հինգ աչք» կոչվող երկրների դաշինքի մյուս անդամների հետ, որի մեջ մտնում են նաև Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստալիան: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` այս մասին նշվում է Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի կողմից գաղտնազերծված փաստաթղթերում:
Աղբյուրի փոխանցմամբ`«New Zealand Herald» պարբերականի կողմից հրապարակված գաղտնի փաստաթղթերում նշվում է, որ Նոր Զելանդիայի հաղորդակցության անվտանգության ազգային բյուրոն ապօրինաբար գաղտնալսել է Հարավարևելյան ասիայի երկրների տարածքի հեռախոսային խոսակցությունները, ինչպես նաև հետևել է համացանցային նամակագրությանը: Տեղեկատվությունը հավաքվել է հատուկ այս նպատակով ռադիոհետախուզության և արբանյակային կապի կենտրոնի միջոցով:
Շեշտվում է, որ տեղեկատվությունը, դասակարգվելուց հետո, ուղարկվում էր ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալություն, ինչից հետո հասանելի էր դառնում վերոնշյալ բոլոր երկրների համար: