The Los Angeles Times. 100-րդ տարելիցին նվիրված երթին 100.000-ից ավելի մարդ է մասնակցել Լոս Անջելեսում
ԱՄՆ հայաշատ Լոս Անջելես քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ տեղի է ունեցել բազմահազարանոց երթ: Մասնակիցները ծածանել են Հայաստանի դրոշը, կրել մանուշակագույն շապիկներ, «Մենք արդարություն ենք պահանջում», «Թուրքիան պետք է վճարի» և նմանատիպ գրություններով բազմաթիվ պաստառներ՝ կոչ անելով Թուրքիայի կառավարությանը ավելի քան 1 մլն հայերի կոտորածը ցեղասպանություն ճանաչել: Այս մասին հայտնում է The Los Angeles Times-ը:
Ըստ ոստիկանության տվյալների՝ մասնակիցների թիվը գերազանցել է 100,000-ը: Մասնակիցները, երգելով հայրենասիրական երգեր, հասել են Թուրքիայի հյուպատոսարան, որտեղ հավաքվել էին մոտ 30 թուրք ցուցարար:
Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի Հոլիվուդ-բուլվար և Ուեսթ-ավենյու փողոցների հատման վայրի հրապարակն այսուհետ կոչվում է «Հայոց ցեղասպանության հիշատակի» հրապարակ: