Պորոշենկոն կոչ է արել աշխարհի պետություններին միավորվել ընդդեմ Ռուսաստանի ագրեսիայի
Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն կոչ է արել «ազատ աշխարհի» բոլոր երկրներին միավորվել ընդդեմ Ռուսաստանի ագրեսիայի: Հաղորդում է «Լենտա.ռու»-ն` հղում անելով Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 70 ամյակին նվիրված Պորոշենկոյի ելույթի տեքստին:
«Ռուսական հանդուգն ագրեսիան վտանգ է ներկայացնում ոչ միայն Ուկրաինային, այլ նաև այն վտանգավոր է քաղաքակիրթ աշխարհի անվտանգության և կայունության համար: Երկրորդ համաշխարհային պատերազմի արյունոտ դասերը չպետք է ապարդյուն լինեն: Ագրեսորին կասեցնել հնարավոր է միայն համատեղ ջանքերով, ինչպես որ դա տեղի ունեցավ 70 տարի առաջ»,- իր խոսքում նշել է Ուկրաինայի նախագահը:
Աղբյորի փոխանցմամբ` Պորոշենկոն նշել է, որ Ռուսաստանը ինքնիշխան Ուկրաինայի դեմ հիբրիդային պատերազմ է սկսել և ցինիկաբար ոտնահարել է միջազգային իրավունքի նորմերը` «բռնակցելով Ղրիմը և պատերազմ հրահրելով Դոնբասում»: