Դպրոցի բուֆետի ուտելիքում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ
Արարատի մարզի Բաղրամյան ու Այգեզար գյուղերի դպրոցներում գրանցված թունավորւմներից հետո ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը լաբորատոր փորձաքննության նպատակով նմուշառումներ է կատարել թե Արարատի մարզի երկու՝ Բաղրամյանի և Այգեզարդի դպրոցների բուֆետից ու ճաշարանից և թե դպրոցին սնունդ մատակարարող արտադրամասից:
Panorama.am-ին Սննդամթերքի անվտագության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը հայտնեց, որ լաբորատոր փորձաքննության արդյունքում արտադրամասում առկա սննդամթերքի հումքը՝ ձուն, այլուրը, նրբերշիկը, շաքարավազը, ջուրը և խմորիչը անհամապատասխանություններ չեն ունեցել, իսկ բուֆետից նմուշառված խորիզով գաթայի, կարտոֆիլով կարկանդակի, բուլկիի և կեքսի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Բաղրամյանի դպրոցի բուֆետից օգտվել է շուրջ 215 դպրոցական, Այգեզարդի դպրոցի բուֆետից՝ շուրջ 110-ը: Այդ օրը նշված դպրոցներին մատակարարվել է հոթ դոգ, կեքս, կարտոֆիլով կարկանդակ, բուլկի, գաթա, խաչապուրի, որոնցից կատարվել է նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության նպատակով:
Պարզվել է, որ դպրոցներին սնունդ է մատակարարվել միևնույն անհատ ձեռնարկատիրոջ՝ Գոհար Սարգսյանի կողմից, ով սնունդ է մատակարարում նաև մարզի 11 համայնքների դպրոցներին:
Նախորդող հրապարակումներ՝
Տնօրեն. Հոսպիտալացված երեխաների մեծ մասն այսօր դպրոցում է
Բաղրամյանի դպրոցի տնօրեն. Իրավիճակն այնքան բարդ չէ, ինչպես ներկայացվում է
ՍԱՊԾ տեսուչները լաբորատոր հետազոտություն են անցկացնում Բաղրամյանի դպրոցում
Նախնական տվյալներով Բաղրամյան գյուղի դպրոցականները թունավորվել են նրբերշիկով կարկանդակից
Բաղրամյան գյուղում 20 երեխա թունավորման նախանշաններով տեղափոխվել է հիվանդանոց
Դպրոցներում վաճառում են արգելված սնունդ՝ չիփսեր ու գազավորված ըմպելիք