Իսրայելի նախագահը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը
Panorama.am-ը ավելի վաղ ներկայացրել էր Իսրայելում նոյեմբերի 2-ից 4-ը տեղի ունեցած «Նշանավորելով Հայոց ցեղասպանության 100 տարին» թեմայով գիտաժողովի մանրամասները:
Ստորև ներկայացված է Panorama.am-ի թղթակցի հարցազրույցը գիտաժողովի մասնակիցների հետ, ովքեր ներկա են եղել նաև Իսրայելի նախագահի հետ գիտաժողովի վերջին օրը տեղի ունեցած փակ հանդիպմանը: Նրանք կիսվել են հանդիպումից ստացված իրենց տպավորություններով:
Նախագահ Ռիվլինը հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշմամբ և ակտիվորեն քարոզում էր ճանաչել այն, երբ խորհրդարանի պատգամավոր էր: Սակայն, Իսրայելի նախագահ դառնալուց հետո նա հետամուտ չէ այս հարցին պաշտոնական մակարդակով լուծում տալուն:
Հանդիպման ընթացքում Ռիվլինը ևս մեկ անգամ շեշտել է, որ նախկինում հնչեցրած իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ մնում է անփոփոխ: Սակայն, միևնույն ժամանակ նա որպես նախագահ, զերծ է մնում այս հարցի շուրջ պաշտոնական հայտարարություն անելուց: