Դերասան Ուիլ Սմիթը չի բացառում, որ կմտնի քաղաքականություն
Ամերիկացի դերասան, պրոդյուսեր և ռեփեր Ուիլ Սմիթը հայտարարել է, որ դեմ չէ առաջիկայում մտնել քաղաքականություն: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին նա ասել է The Hollywood Reporter-ին:
«Երբ ես նայում եմ քաղաքական արենա, մտածում եմ, որ այնտեղ ինձ համար ապագա կարող է լինել: Հնարավոր է, ես հարկավոր լինեմ նրանց»,- ասել է նա:
Սմիթն ավելի մանրամասն չի բացատրել իր բառերը: Նա նաև չի ասել, թե ինչ պաշտոն կցանկանար ստանար:
Ավելի վաղ ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել էր ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Դրա հետ կապված, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մի քանի խորհուրդ էր տվել ռեփերին:
Նշենք, որ Ու.Սմիթը 4 անգամ դարձել է «Ոսկե Գլոբուսի» և 2 անգամ Ակադեմիայի մրցանակաբաշխության հաղթող, «Գրեմմի» մրցանակակիր է: