Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը բավականին ակտիվ և հետաքրքիր է անցնում. Նաղդալյան
Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը բավականին ակտիվ և հետաքրքիր է անցնում: Այս մասին այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Նա կարևորեց այն հանգամանքը, որ բոլորը քարոզչություն անելու հնարավորություն ունեն:
«Այս տարվա քարոզարշավում «Այո»-ն և «Ոչ»-ը բավական ակտիվ ներկայացնում են իրենց գաղափարները: Կարևորն այն է, որ մեր քաղաքացիները կարողանան բազմակողմանի տեղեկատվություն ստանալ քարոզարշավից»,- ասաց Հ.Նաղդալյանը: