Պետք է իրացվի մարդու սոցիալական ապահովության իրավունքը. Ա. Ասատրյան
ԵՏՄ և ԱՊՀ շրջանակներում գործում է միասնական սոցիալ-աշխատանքային շուկա, սակայն շատ հաճախ երկրների օրենսդրության մեջ փոփոխություններ են տեղի ունենում և խնդիրներ են առաջանում։ Այս մասին նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ այսօր տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական ապահովության հարցերով խորհրդատվական խորհրդի հերթական 28-րդ նիստի ընթացքում: Հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է քննարկել այդ հարցերը և միասնական մոտեցումներով լուծում տալ. «Անկախ այն բանից, թե որ երկրի քաղաքացի է հանդիսանում մարդը, պետք է իրացվի սոցիալական ապահովության նրա իրավունքը»:
Խորհրդի նիստի մասնակիցներն իրենց հերթին ներկայացրել են իրենց պետություններում սոցիալական պաշտպանության ոլորտը, ընթացող ծրագրերը և ոլորտի հետ կապված խնդիրները: