Հնարավոր կլինի նոր մակարդակի բարձրացնել հայ-լիտվական տնտեսական համագործակցությունը. Կ. Ճշմարիտյան
Հայաստան-Լիտվա երկկողմ առևտրային և ներդրումային հարաբերությունների ներկայիս մակարդակը ամբողջովին չի արտացոլում երկու երկրների տնտեսական ողջ ներուժը: Այս մասին նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ այսօր Վիլնյուսում տեղի է ունեցած առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը:
Նա հույս է հայտնել, որ կառուցողական երկխոսության և փոխըմբռնման միջոցով հնարավոր կլինի նոր մակարդակի բարձրացնել հայ-լիտվական տնտեսական համագործակցությունը: Տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից:
Լիտվայի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Էվալդաս Գուստասն իր հերթին նշել է, որ երկու երկրների գործարարների և գործարար ասոցիացիաների միջև կապերի ամրապնդումը կարող է մեծապես նպաստել բոլոր բնագավառներում հայ-լիտվական հարաբերությունների արդյունավետ զարգացմանը: Նա հավելել է, որ լիտվական կողմը ձգտում է օգտագործել բոլոր հարթակները, որոնք կարող են նպաստել Լիտվայի և Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդմանը: