Երգելու տրամադրություն չկա, քանի որ 25 տարի է երկրում ոչինչ չի փոխվում. Հախվերդյան
Դեկտեմբերի 1-ի «Ոչ»-ի շտաբի միասնական հանրահավաքին ընդառաջ Ազատության հրապարակում «Նոր Հայաստանը» համերգ է կազմակերպել, որին մասնակցում են մի շարք արվեստագետներ:
Արվեստագետների թվում են երգիչ Ռուբեն Հախվերդյանը, Էդուարդ Զորիկյանը, Լիլիթ Պիպոյանը, Ելենա Երևանցին:
Ռուբեն Հախվերդյանը, հայտարարեց, որ ի վիճակի չէ ելույթ ունենալ, քանի որ ձեռքի նյարդի վիրահատություն է տարել. «Եկել եմ իմ ներողությունը խնդրեմ: Երգելու տրամադրություն չկա, քանի որ 25 տարի է երկրում ոչինչ չի փոխվում»:
Համերգը Ազատության հրապարակում շարունակվում է: