Բրազիլիայում անցկացվում է ամենամյա պարահանդեսը
Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել էր ամենամյա բրազիլական պարահանդեսը: Այս տարի միջոցառմանը մասնակցելու համար Ռիո դե Ժանեյրո է գնացել ավելի քան մեկ միլիոն զբոսաշրջիկ: Այս մասին գրում է mir24.tv կայքը:
Շոուի սկզբում Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետը քաղաքի խորհրդանշական բանալին հանձնել է պարահանդեսի տիրոջը՝ Մոմո թագավորին: Ամեն տարի Մոմո թագավորը լինում է բաձրահասակ տղամարդ, ով ընտրվում է բազմաթիվ թեկնածուների միջից: Նրան ուղեկցում է թագուհին և երկու արքայադուստր: Պարահանդեսի այդ մասնակիցներին նույնպես ընտրում են քվեարության միջոցով:
Տոնակատարության գլխավոր միջոցառումը դարձել է սամբայի դպրոցի ելույթը: Այդ միջոցառման տոմսերը, սովորաբար, մի քանի ամիս առաջ արդեն վաճառված են լինում:
Բացի պաշտոնական պարահանդեսից, այս օրերին Ռիոյի փողոցներում անցկացվում են զանգվածային շքերթներ: Այդ երթերը ստացել են «փողոցային պարահանդես» անվանումը:
Բարզիլիայում ամենամյա պարահանդեսը հինգ օր է տևում և ավարտվում է Զատիկից 40 օր առաջ: Այս տարի սկսվել է փետրվարի 5-ին, կավարտվի փետրվարի 9-ին:
Առաջին նման պարահանդեսն անցկացվել է 1869 թվականի Բուենոս Այրեսում: