Եթե ամուսնանան հայն ու ուզբեկը, ինչպիսի երեխա կծնվի
Լուսանկարիչ Նաիրա Հովհաննիսյանն իրականացրել է մի նախագիծ, որով ցույց է տվել ինչքան գեղեցիկ են խառն ամուսնությունների արդյունքում ծնված երեխաները:
«Ինձ միշտ դուր են եկել խառնարյուն ամուսնությունների արդյունքում ծնված երեխաները: Նրանք շատ հմայիչ են, քանի որ վերցնում են այս կամ այն ազգության ամենալավ բաները: Ես երկար էի մտածում նման նախագիծ ունենալու մասին: Մի օր էլ ծնողների մի խմբում գրեցի, որ փնտրում եմ նման երեխաների: Շատ զարմացա, երբ արձագանքեցին 200 ծնողներ»,-պատմել է լուսանկարիչը:
Նրա խոսքով, մեծ դժվարության առաջ է կանգնել ընտրություն կատարելիս:
«Ես կանգնեցի 6-9 տարեկանների ընտրության վրա, քանի որ նրանք գոնե մեկ րոպե կարող էին անշարժ նստել աթոռին»,-ասել է նա:
Նախագիծն անվանել է «Խառնարյուն ամուսնությունների գեղեցկությունը»:
Մայան 5 տարեկան է, հայրը ռուս է, մայրը՝ հայ:
Դանիելը 6,5 տարեկան է, հայրը՝ նիգերիացի է, մայրը՝ ռուս:
Քսենիան 9 տարեկան է, հայը՝ գերմանացի հրեա է, մայրը՝ ռուս/թաթար:
Աննան 8 տարեկան է, հայրը հայ է, մայրը՝ ռուս:
Էլիզան 5 տարեկան է, հայրը վրացահայ է, մայրը՝ ռուս:
Դանիելը 7 տարեկան է, հայրը՝ թաթար է, մայրը՝ վրացի:
Սալման 4,5 տարեկան է, հայրն ուզբեկ է, մայրը՝ հայ:
Ֆատոշարքն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: