ՄԱԿ-ը կասկածում է Կիմ Չեն Ինին մարդկության դեմ հանցագործությունների մեջ
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մարզուկի Դարուսմանը դիմել է Մարդու իրավունքների խորհուրդ՝ խնդրանքով, որպեսզի տեղեկացնեն Կիմ Չեն Ինին մարդկության դեմ ենթադրյալ հանցագործությունների հետաքննություն սկսելու վերաբերյալ, որում որպես գլխավոր գործող անձ կարող է ներգրավվել հյուսիսկորեական առաջնորդը: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Հատուկ զեկուցողը խորհուրդ է տալիս Փհենյան ուղարկել պաշտոնական հաղորդագրություն՝ տեղեկացնելով Կիմ Չեն Ինին և մյուս ղեկավարներին, որ նրանք կարող են ներգրավվել հետաքննության մեջ, և եթե մեղավոր ճանաչվեն, կարող են պատասխանատվության ենթարկվել մարդկության դեմ հանցագործությունների համար:
Հունվարին ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն արդեն հայտարարել էր, որ ԿԺԴՀ ղեկավարությանն անհրաժեշտ է քրեական պատասխանատվության ենթարկել երկրում մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված: