Ֆրանսիացի լրագրողն ապրել է ԻՊ ճամբարում և նկարահանել «Ալլահի մարտիկները» ֆիլմը
Ֆրանսիացի մի լրագրողի հաջողվել է երեք ամիս ապրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճամբարում: Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը: Նրան նույնիսկ հանձնարարել էին գիշերային ակումբում կազմակերպել ահաբեկչություն, բայց պլանը չէր իրագործվել:
Նման «փորձի» արդյունքը եղել է «Ալլահի մարտիկները» վավերագրական ֆիլմը, որում ներկայացված է Փարիզում ահաբեկչության նախապատրաստական աշխատաքները: Լրագրողը չի նշել իր անունը, բայց վերցրել էր Սաիդ Ռամզի կեղծանունը: Ֆիլմի պրեմիերան կայանալու է այսօր:
Նա ցանկացել է պատմել երիտասարդ արմատականների մասին, թե «ինչ է կատարվում նրանց գլուխներում»: France Press-ին տված հարցազրույոցւմ նա պատմել է, որ իսլամի նշաններ չի նկատել ջիհադականների գործողություններում, ահաբեկիչների երիտասարդ սերունդը՝ կորսված, շփոթված մարդիկ են, ովքեր ինքնակործանման հակումներ ունեն :