Սիրիայում և Իրաքում ահաբեկչությունների թիվը 2013-ից մեկ ու կես անգամ աճել են
Ահաբեկչությունների թիվը Սիրիայում և Իրաքում 2013 թվականի համեմատ աճել է շուրջ մեկ ու կես անգամ: Interfax.ru-ն գրում է, որ այս մասին հայտնել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
Նա հայտնել է, որ աշխարհում ահաբեկչությունների ավելի քան կեսը տեղի է ունենում Աֆղանստանում, Պակիստանում, Նիգերիայում, Իրաքում և Սիրիայում:
Ինչպես նշվել է Գրոզնիում անցկացված միջազգային անվտանգության համաժողովի ժամանակ, վերջին երկու տարվա ընթացքում տեղի է ունեցել ավելի քանի 32 հազար ահաբեկչական հարձակում:
«Շուրջ 90 հազար մարդ ահաբեկիչների զոհ են դարձել: Աճում են նաև ահաբեկչական հարձակումների մասշտաբները: Ամեն անգամ դրանք ավելի դաժան են դառնում»,-ասել է Պատրուշևը:
Նա նշել է նաև, որ ահաբեկչության վտանգն ավելի գլոբալ և զգալի է դարձել նույնիսկ աշխարհի համեմատաբար կայուն շրջաններում: