Մոնֆիս. «Մարդկանց էներգիան փոխանցվում է, եթե անգամ ինձ չեն երկրպագում»
Ֆրանսիացի թենիսիստ Գայել Մոնֆիսն ուրախ է, որ Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակչում կարողացել է մինևնույն՝ 6:4, 6:4 հաշվով առավելության հասնել կանադացի Միլոշ Ռաոնիչի նկատմամբ՝ նվաճելով կիսաեզրափակչում հանդես գալու իրավունք: Այս մասին տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
«Ես այն տղան եմ, ով կորտում մշտապես լիցքավորված է: Հանդիպման ամբողջ ընթացքում մարդկանց էներգիան փոխանցվում է ինձ, անգամ այն դեպքում, երբ նրանք ինձ չեն երկրպագում: Այսօր ունեի մի քանի լավ հնարավորություններ, որոնք կարողացա ճիշտ օգտագործել»,- ասել է Մոնֆիսը: