«Հայկական վերածնունդ»-ի թեկնածուն Վանաձորում դաժան ծեծի է ենթարկել եկեղեցու առաջնորդին. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանում ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը (Ական) դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին։
«Լուրը ճշտելու համար կապ հաստատեցինք Ռաֆիկ Գրիգորյանի հետ, սակայն հեռախոսազանգին լացակումած պատասխանեց Գրիգորյանի կինը, ով փոխանցեց, որ Գրիգորյանը ի վիճակի չէ պատասխանել, և այս պահին նրան հետազոտում են բժիշկները։ Ավելի ուշ, փաստի առթիվ ոստիկանությունը հետախուզում հայտարարեց Արկադի Փելեշյանի նկատմամբ»,-հավելել է թերթը: