Թրամփը խոստացել է ընտրվելուց հետո Քլինթոնին բանտ նստացնել
ԱՄՆ նախագահի թեկնածու Հանրապետական Դոնալդ Թրամփը մյուս թեկնածու Հիլարի Քլինթոնի հետ բանավեճի ժամանակ խոստացել է ընտրվելուց հետո բանտ նստացնել:
«Դու բանտ ես նստելու»,-ասել է Թրամփը՝ ի պատասխան Քլինթոնի հայտարարության, թե Թրամփի նախագահությունն անընդունելի է ԱԼՄ-ների համար:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, Հանրապետական գործիչը խոստացել է ընտրություններում հաղթանակի հասնելու դեպքում հատուկ դատախազ նշանակել՝ Քլինթոնի՝ ծառայողական նպատակներով օգտագործվող անձնական մեյլը ստուգելու համար: Նա նաև մրցակցուհուն կոչ է արել ներողություն հայտնել իր էլեկտրոնային փոստից 33 հազար նամակի անհետացման համար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին:
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը պարծեցել է կանանց սիրահետելու իր ցանկություններով
- USA Today-ը ամերիկացիներին կոչ է արել ձայն չտալ Թրամփին
- Քլինթոնը գաղտնի փաստաթղթերը մոռացել է հյուրանոցի համարում
- Թրամփը ընտրվելու դեպքում խոստացել է աջակցել Եգիպտոսին
- Քլինթոնի հետ հարցազրույցի ժամանակ հաղորդավարը բժշկական դիմակ է կրել
- Քլինթոնը առաջ է անցել Թրամփից
- Հաղորդավարը եթերում խառնում է Թրամփի մազերը