Դատախազությունը Բազմասեր Առաքելյանի մասին հրապարակումներն ուղարկել է ոստիկանություն
Գլխավոր դատախազությունն այսօր արձագանքել է Բազմասեր Առաքելյանի մասնակցությամբ միջադեպի մասին մամուլի հրապարակմանը:
«ՀՀ ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանի և Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչներից մեկի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումները ՀՀ Արագածոտնի մարզի դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նյութեր նախապատրաստելու համար»,-հայտնում են դատախազությունից:
«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ նախօրեին ծագած վիճաբանության ժամանակ ծեծկռտուք է եղել Բազմասեր Առաքելյանի և նույն տարածքում առաջադրված «Ծառուկյան» դաշինքի թեկնածուի միջև: «Ժամանակ»-ը գրել է, որ իրեն հայտնի է՝ մարզում «Ծառուկյան» դաշինքից առաջադրվել էր նախկին ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանը և ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Գագիկ Ծառուկյանն անձամբ է խառնվել խնդրի կարգավորմանը: