Պետական սեկտորի մեծ մասը միշտ էլ գաղտնի ընդդիմությանն է ընտրում. Էդմոն Մարուքյան
«Պետական սեկտորն ամբոջությամբ իշխանությանը չի ընտրում։ Պետական սեկտորի մեծ մասը միշտ էլ գաղտնի ընդդիմությանն է ընտրում, որվհետև իրենք էլ են դժգոհ»,-այսօր ընտրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանը։
«Իշխանությունն, իր վարչական ռեսուրսով, ունի 15-20 տոկոս ձայն։ Բա էն մնացածն ո՞վ ա ընտրում»,- ընտրողներին դիմելով՝ հարց ուղղեց ընդդիմադիր գործիչը։
Ներկաներից մեկը Էդմոն Մարուքյանից հետարքրքվեց՝ քանի՞ տոկոս ձայների ակնկալիք ունի «Ելք»-ը, ինչին ի պատասխան՝ վերջինս նշեց՝ 54 մանդատի։
«Նոր Սահմանադրության համաձայն, եթե չունենանք 54 մանդատ, չենք կարողանա վարչապետ նշանակել և կառավարություն ձևավորել»,- բացատրեց պատգամավորը՝ քաղաքացիներին հորդորելով չփոշիացնել իրենց ձայները և քվեն տալ իրենց։
Նա նաև հիշեցրեց, որ «Ելք»-ը բացառում է ՀՀԿ-ի հետ կոալիցիոն համագործակցությունը, մինչդեռ, նրա խոսքով, որևէ այլ ուժ նման հնարավորություն չի բացառում։
«Առանց կասկածելու՝ ձեր ձայնը տվեք «Ելք» դաշինքին։ Դուք գիտեք, որ ես ու Նիկոլ Փաշինյանը տարաձայնություններ ունեինք, բայց հանուն Հայաստանի տեսլականի՝ ամեն ինչ մի կողմ ենք դրել»,- ընդգծեց պատգամավորության թեկնածուն։
Հարակից հրապարակումներ`
- Քարոզարշավի ընթացքում մարդիկ շատ ջերմ են ընդունում «Ելք»-ին. Զարուհի Բաթոյան
- «Ելք»-ն ամեն բան անելու է, որ Հայաստանը լինի ոչ թե արտագաղթող, այլ վերադարձող հայերի երկիր. Էդմոն Մարուքյան
- «Հաց բերողի» մահվան կապակցությամբ «Ելք»-ը դադարեցրել է ընտրարշավը
- Քաշքշուկ՝ Նոր Նորքի մարզադպրոցներից մեկի աշխատակիցների և «Ելք» դաշինքի անդամների միջև
- «Ելք»-ն ուզում է մարդկանց ոչ թե ձուկ բաժանել, այլ ձուկ որսալ սովորեցնել. դաշինքի անդամ
- ՀՀԿ-ականը պատռել է «Ելք»-ի բուկլետը, Փաշինյանն ի պատասխան շպրտել նրա տված կոնֆետները. միջադեպ քարոզարշավի ժամանակ