Խնդրի լուծումն ունենք, միջոցը`չէ. Իգնատի Առաքելյան
«Գյուղմթերքի իրացման հետ կապված խնդիրը գրեթե ամենամեծն է որոլտում, որ հիմա կա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, որ գյուղացիները մշտապես ահազանգում են գյուղմթերքի իրացման խնդիրներից։
«Խնդրի լուծումն ունենք, միջոցը`չէ: Մենք մտածում ենք վերամշակողների համար ներդնել էժան վարկային ռեսուրս, որը կուղղվեր զուտ մթերման և գումարն անմիջապես գյուղացիական տնտեսություններին կվճարվեր։ Այս պահին մենք գումարի սղություն ունենք։ Այն ինչ-որ տնտեսել ենք, ներդրել ենք, ծրագիրը ամեն դեպքում ներկայացված է, որ մենք կարողանանք մշերման ժամանակահատվածում թեթևանցենենք գյուղացիների բեռը»,-ասաց նա։
Նախարարի խոսքով՝ ուղղությունն սա է՝ ստեղծել էջան ֆինանսական ռեսուրս մթերողների համար. «Տեսնենք, կարողանում ենք այդ միջոցները հայթայթել, թե չէ»։