Բորիս Նավասարդյան. Ընտրությունների հավասարակշռված լուսաբանում է եղել
Տարածքային ցուցակներում ներառված պատգամավորության թեկնածուների հավասար իրավունքի պահանջը չի կատարվել: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ ներկայացնելով հեռարձակվող ԶԼՄ-ներում 2017թ. ԱԺ ընտրությունների լուսաբանման՝ մշտադիտարկման արդյունքները:
«Փաստորեն, առանձին թեկնածուներ ահռելի առավելություն էին ստանում մրցակիցների նկատմամբ, եթե հրավիրվում էին կամ հնարավորություն էին ստանում խոսել եթերով»,-ասաց նա:
Նավասարդյանն ասաց խնդրի լուծումը դժվար էր, քանի որ տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուների թիվն ահռելի մեծ էր: Սակայն մամուլի ակումբի ղեկավարը լուծման տարբերակներ կարող է առաջարկել, ասաց՝ կանի ապրիլի 14-ին:
Հաջորդ մտահոգիչ բանը, որ արձանագրել է Նավասարդյանը, դեբատների բացակայությունն է:
«26 տարվա անկախ ու ժողովրդավարական, զարգացած երկիր դառնալու հավակնություն ունեցող պետությունում բանավեճերի բացակայությունն արդեն դառնում է նյարդայնացնող»,-ասաց նա՝ մանրամասնելով, որ խոսքը ընտրություններին մասնակցող բոլոր ինը քաղաքական ուժերի առաջին համարների կամ վարչապետերի թեկնածուների մասնակցությամբ բանավեճի մասին է:
«Այն, որ նման բան Հայաստանում տեղի չի ունենում, շատ ոգևորող չէ: Կարծում եմ, որ եթե դա չի կայանում կամավոր կերպով, ապա մեկ անգամ բանավեճ անցկացնելու պահանջը պետք է ամրագրվի օրենքով»,-ասաց նա:
Երևանի մամուլի ակումբի ղեկավարի խոսքով, հիմնականում հավասարակշռված լուսաբանում է եղել:
Նավասարդյանի խոսքի մասնրամասները՝ տեսանյութում: