Սամվել Ֆարմանյան. Խավիարը, պարզվեց, դժվարամարս բան է
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԵԽԽՎ նախագահի շուրջ առաջացած վիճակին.
«ԵԽԽՎ հերթական նստաշրջանը Ստրասբուրգում ընթանում է աննախադեպ քաղաքական ճգնաժամի պսյմաններում։ Վեհաժողովում ներկայացված բոլոր քաղաքական խմբերը համակարծիք են, որ մեր վաղեմի «բարեկամ», ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդը կորցրել է իր վստահությունը վեհաժողովականների շրջանում։ Որպես ստեղծված աննախադեպ իրավիճակի քաղաքական հանգուցալուծում՝ Պեդրո Ագրամունդը պետք է հրաժարական տա։ Այդ մասին էր նաև վարման կարգով իմ սրտահայտած տեսակետը։ Հուսով եմ՝ այն տեղի կունենա հենց այս նստաշրջանի ընթացքում, մինչև շաբաթավերջ։
Հ.Գ. 1. Զուգահեռ, հասունանում է անչափ կարևոր մեկ այլ որոշում. կստեղծվի 3 անդամից բաղկացած միջազգային հեղինակավոր անկախ արտաքին հետաքննող հանձնաժողով՝ վեհաժողովին եզրակացություն ներկայացնելու ԵԽԽՎ-ում տեղ գտած կոռուպցիոն սկանդալների վերաբերյալ։
Հ.Գ. 2. Ականջդ կանչի Պեդրո Ագրամունդ, Ռոբերտ Ուոլտեր, Միլիցա Մարկովիչ եւ ընկերներ։ Խավիարը, պարզվեց, դժվարամարս բան է..»:
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Կարապետյան․ Ապրիլի 24-ին մենք «ցեղասպանեցինք» Ագրամոնտին
- ԵԽԽՎ նախագահ Ագրամոնտը հեռացվեց դահլիճից
- ԵԽԽՎ-ն պահանջում է Ագրամոնտի վստահության քվեարկություն
- Հրատապ․ ԵԽԽՎ-ն պահանջում է Ագրամոնտի իմփիչմենտը
- Մեկնարկում է ԵԽԽՎ նստաշրջանը