Մահացել է Զբիգնև Բժեզինսկին
89 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջեյմս Քարթերի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Զբիգնև Բժեզինսկին։ Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով The New York Times թերթին։
Ինչպես հայտնել է հանգուցյալի դուստրը, հայրը մահացել է մայիսի 26-ին Inova Fairfax Hospital հիվանդանոցում։
Բժեզինսկին ծնվել է 1928 թվականին՝ լեհ դիվանագետների ընտանիքում։ 1950 թվականին ԱՄՆ քաղաքացիություն է ստացել, որտեղ էլ ակադեմիական կարիերա է կառուցել։
Նա զբաղվել է սոցիոլոգիայի, քաղաքագիտության, փիլիսոփայության ոլորտների հետազոտություններով։ 1977-1981 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ նախկին նախագահ Ջեյմս Քարթերի՝ ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնը։ Ավելի ուշ հանդես է եկել արևելքում ՆԱՏՕ-ի ընդլայնման օգտին։