British Airways-ի չեղարկված չվերթներից տուժել է ավելի քան 75 հազար ուղևոր
British Airways –ի համակարգչային համակարգի խափանումն անհարմարություն է ստեղծել ավաընկերության ավելի քան 75 հազար ուղևորի համար, որոնց թռիչքները շաբաթ օրը հետաձգվել էին: ՏԱՍՍ-ը, հղում անելով Sky News-ին, գրում է, որ այս մասին հայտնել է ավիաընկերության ղեկավար Ալեքս Կրուզը:
«Մենք կենտրոնացրել ենք մեր ջանքերը բոլոր ուղևորների կարիքները բավարարելու համար»,- ասել է նա ու հավելել, որ այսօր կիրականացնեն չվերթների մեծ մասը Լոնդոնի և Գատվիկ, և Հիտրոն օդանավակայաններից:
Ա. Կրուզը հայտարարել է, որ շաբաթ առավոտյան համակարգի խափանման պատճառը եղել է հոսանքի լարման կտրուկ տատանումը, ինչն աղետալի հետևանք է ունեցել տեխնիկայի համար:
British Airways ղեկավարը կրկնել է ընկերության կողմից ավելի վաղ հնչեցված այն համոզմունքը, որ խափանումը կապված չէ կիբերհարձակման հետ:
Նշենք, որ համակարգչային համակարգի խափանման պատճառով անցած հանգստյան օրերին ավիաընկերությունը չեղյալ էր հայտարարել կամ հետաձգել ավելի քան 1000 չվերթ: