Էդմոն Մարուքյանն այցելել է Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանին
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցել է հուլիսի 20-ին ՌԴ-ից Հայաստան տեղափոխված դատապարտյալ Հրաչյա Հարությունյանին:
«Այս պահին Հրաչյա Հարությունյանն իր ունեցած առողջական խնդիրների հետ կապված համապատասխան բժշկական զննություն է անցնում։ Հրաչյայի տրամադրությունը շատ բարձր էր, նա շատ հուզված էր և ասում էր, որ բառեր չի գտնում որպեսզի արտահայտի իր շնորհակալությունը հայ ժողովրդին այդ դժբախտ պատահարի պահին և մինչ օրս իր ու իր ընտանիքի կողքին կանգնելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում «կամազ» մակնիշի բեռնատար մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 264 (երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտային միջոցների շահագործում) և 327 (փաստաթղթերի կեղծում, պատրաստում և իրացում) հոդվածներով: ՌԴ դատարանի որոշմամբ նա դատապարտվել է 6 տարի 9 ամիս ժամկետով:
Հարակից հրապարակումներ`
- Հրաչյա Հարությունյանն առայժմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է
- Հրաչյա Հարությունյանը ՌԴ-ից տեղափոխվել է Հայաստան
- Ս. Քրմոյան. Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան տեղափոխման գործընթացը սկսված է
- Օրերս Հրաչյա Հարությունյանը կվերադարձվի Հայաստան
- Հրաչյա Հարությունյանը միջնորդել է ՌԴ իրավապահներին իրեն տեղափոխել Հայաստան
- Հրաչյա Հարությունյանը կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց
- ՌԴ Մարդու իրավունքի հանձնակատարի ներկայացուցիչները կայցելեն Հրաչյա Հարությունյանին
- ԱՆ-ն անում է հնարավորը Հրաչյա Հարությունյանի փոխանցման գործընթացը արագացնելու համար
- Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցում 2016-ին կունենանք առաջընթաց. նախարար
- Հրաչյա Հարությունյանին Հայաստան վերադարձնելու վերջնական որոշում պետք է կայացնի ռուսական դատարանը. ԱՆ փոխնախարար
- Հրաչյա Հարությունյանը դատապարտվել է 6 տարի 9 ամիս ազատազրկման
- Փաստաբան Ռ. Բալոյան. Հրաչյա Հարությունյանը ճիշտ է կողմնորոշվել, այլապես կլինեին ավելի շատ զոհեր (Տեսանյութ)