Թուրքիայի վարչապետը Քուրդստանի հանրաքվեի կապակցությամբ կայցելի Իրաք
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քուրդիստանում անցկացված անկախության հանրաքվեի կապակցությամբ մտադիր է այցելել Իրաք։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Իրաքի վարչապետ ալ-Աբադիից նման հրավեր է եկել։ Այժմ մենք գործընկերների հետ մշակում ենք օրակարգը և հնարավոր այցի ամսաթիվը։ Սա կարևոր այցելություն է, դրա համար էլ պետք է լավ պատրաստվել։ Այժմ տարածաշրջանում լարվածություն է, Հյուսիսային Իրաքում ապօրինի հանրաքվե է տեղի ունեցել, պետք է քննարկել այն»,- ասել է Յըլդըրըմը։
Նա հավելել է, որ Հյուսիսային Իրաքի հետ ավիահաղորդակցության դադարեցումից բացի Անկարան հանրաքվեի հետ կապված այլ պատժամիջոցներ ևս նախատեսում է։