Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել «Դոնալդի արվեստը» գիրքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, որ The Daily Caller-ի խմբագիր Քրիստոֆեր Բեդֆորդը գրել է «Դոնալդի արվեստը» անունով գիրք:
«Շատ հարգված հեղինակ Քրիստոֆեր Բեդֆորդը գիրք է գրքել՝ «Դոնալդի արվեստը, դասեր Ամերիկայից…»: Շատ լավ գիրք է»,- գրել է ԱՄՆ առաջնորդը Թվիթերի իր միկրոբլոգում:
RT-ն գրում է, որ գրքի ամբողջական անվանումն է «Դոնալդի արվեստը. դասեր Ամերիկայի գլխավոր փիլիսոփայից»: Amazon-ի կայքում գիրքը նկարագրված է որպես ինքդ քեզ օգնելուն ուղղված խորհուրդների հավաքածու, այդ թվում նաև առաջնորդության հասնելու և բիզնես հաջողությունների մասին: