Դոնալդ Թրամփը՝ «Տարվա մարդ» կոչման հավակնորդ
Time ամսագիրը հրապարակել է «Տարվա մարդ» անվանակարգի եզրափակիչ փուլի մասնակիցների կարճ ցուցակը: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, այդ ցուցակում է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նախապես Թրամփը հայտարարել էր, որ հրաժարվել է կրկին «Տարվա մարդ» ճանաչվել՝ Time ամսագրի տարբերակով: Նրա խոսքով՝ իրեն զանգել են ամսագրից և նախազգուշացրել այդ մասին, սակայն խմբագրությունից այդ տեղեկությունը հերքել են:
«Տարվա մարդ» կոչման հավակնորդների տասնյակում են նաև հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Իենը, Չինաստանի ժողովրդական հանրապետության նախագահ Սի Ցզինպինը, Ամազոնի ղեկավար Ջեֆֆ Բեզոսը և ԱՄՆ-ի՝ «ռուսական միջամտության» հարցերով դատախազ Ռոբերտ Մյուլլերը: