Պետդումայում առաջարկում են Ռուսաստանին քննադատող դերասաններին անգործ թողնել
ՌԴ պետդումայի պատգամավոր Իվան Սուխարևը ՌԴ մշակույթի նախարարին դիմում է ուղղել, որում առաջարկել է հակառուսական հայացքներ ունեցող դերասաններին պետական ֆինանսավորում ստացող ֆիլմերում չնկարահանել: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
«Տարօրինակ իրավիճակ է ստացվում, երբ մշակութային որոշ գործիչներ բավական չէ ցեխ են շպրտում ռուսների վրա, ընդ որում՝ դա անում են հարկատուների հաշվին»,- ասել է նա:
Պատգամավորի նախաձեռնությունը նախատեսում է ֆիլմերի նկարահանման համար բյուջետային գումարներ ստացած ռեժիսորներին հատուկ ցուցակների տրամադրում:
«Իհարկե, ոչինչ արգելել պետք չէ, բայց այս իրավիճակին ուշադրություն դարձնել արժե»,- ասել է պատգամավորը: