Սելֆին դրդում է դիմել պլաստիկ վիրահատության
Ռութգերսի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ սելֆիներում քթերը երեսուն տոկոսով մեծ են երևում: Այս մասին տեղեկացնում է Meddaily.ru-ն: Այսպիսի աղավաղման պատճառով մարդիկ կարող են դիմել պլաստիկ վիրահատությունների: Բացի այդ, պլաստիկ վիրաբույժների 42 տոկոսը տեղեկացրել են՝ շատերը ցանկանում են քթի ձևը փոխել, որպեսզի սոցկայքերում ավելի գեղեցիկ երևան:
Հետազոտողները մաթեմատիկական մոդել են ստեղծել՝ պարզելու համար, թե դիմային տեսախցիկը որքանով է աղավաղում դիմագծերը: Մասնագետները վերլուծել են տարբեր էթնիկ խմբերի լուսանկարները: Տեսախցիկից տարբեր հեռավորության վրա գտնվող լուսանկարները համեմատելով՝ հետազոտողները պարզել են. տեսախցիկից 30 սմ հեռավորության վրա արված սելֆիներում տղամարդկանց քիթը մեծ էր թվում 30 տոկոսով, կանանցը՝ 29 տոկոսով:
Մեկ այլ ուսումնասիրության տվյալներով՝ ամեն երրորդ պլաստիկ վիրաբույժի մոտ այցելուների և վիրահատությունների թիվն ավելանում է հենց սոցկայքերի շնորհիվ: