Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության վերջնական սցենարը դեռևս հաստատված չէ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության վերջնական սցենարը դեռևս հաստատված չէ: Այս մասին հայտնում է Ռիա նովոստի գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրին:
Նշենք, որ ՌԴ նախագահի երդմնակալության արարողությունը պետք է կայանա մայիսի 7-ին:
«Ծրագիրը այդպես էլ դեռ հաստատված չէ: Սակայն, ինչպես սպասվում է, վերջնական սցենարը կհամաձայնեցվի մոտ ժամանակներս»,- ասել է գործակալության աղբյուրը:
Ավելի վաղ նշվում էր, որ երդմնակալությն արարողության համար նախապատրաստական աշխատանքները իրականացվում էին ամբողջ թափով: Անգամ ընտրվել է հաղորդավար, ով վարելու է միջոցառումը: