Ամերիկյան ավիացիան սկսել է ռմբակոծել Սիրիայում ԻՊ դիրքերը
ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային ավիակիր խումբը «Հարրի Թրումեն» ավիակիրի գլխավորությամբ անցել է Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» դիրքերի հրակոծմանը։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։
«Մայիսի 3-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային ավիակիր խումբը դիմել է օդային գործողությունների՝ նպատակ ունենալով աջակցել «Անսասան վճռականություն» գործողությանը։ Կործանիչ-ռմբակոծիչների էսկադրիլիաները Սիրիայի վրայով մի քանի թռիչք են իրականացրել։ Նման գործողությունները նպատակ ունեն չեզոքացնել Իսլամական պետությանը և այն սպառնալիքը, որ ներկայացնում են նրանք միջազգային հանրության համար։ Մենք նախկինի պես պատրաստ ենք ըստ հրահանգի թիրախային հարվածներ հասցնել»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։