ՄԱԿ-ը՝ Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների մասին
Գազայի սահմանին իսրայելցի զինվորականների գործողությունների հետևանքով մարտի 30-ից սկսած ավելի քան 12 հազար պաղեստինցի է վիրավորվել, 87-ը՝ սպանվել: «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը։
«Եվս 29 մարդ, այդ թվում՝ 3 երեխա, սպանվել է այլ հանգամանքներում: Ավելի քան 12 հազար մարդ ստացել է վնասվածքներ, նրանցից ավելի քան 3.500-ը վիրավորվել է մարտական զենքից»,- Գազայի հատվածում իրավիճակին նվիրված ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի հատուկ նիստի բացմանը հայտարարել է Հուսեյնը։
Հանձնակատարն ընդգծել է, որ դա պաղեստինյան բնակչության շրջանում զոհերի ամենամեծ թիվն է 2014 թվականին տարածաշրջանում բռնության սրացումից ի վեր:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ. Մտահոգված ենք Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններով
- Իսրայելցի զինվորները Գազայի հյուսիսային հատվածում գազով լցված նռնակներ են կիրառել
- Պաղեստինի նախագահը կոչ է արել երեխաներին հեռու պահել Գազայի սահմանից