Պարագվայը Երուսաղեմում դեսպանատուն է բացել
Պարագվայն Իսրայելում իր դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել է Երուսաղեմ, գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Ռոյթերսին։
ԱՄՆ-ից և Գվատեմալայից հետո սա երրորդ երկիրն է, որը նման քայլի է դիմել։ Դեսպանատան բացման արարողությանը ներկա են եղել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նեթանյահուն բոլոր երկրներին կոչ է արել իրենց դեսպանատները տեղափոխել Երուսաղեմ։ Երկրի իշխանությունները նաև հայտարարել էին, որ կօգնեն առաջին տասը պետություններին, որոնք կտեղափոխեն իրենց դեսպանատները։
Հիշեցնենք, որ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը Երուսաղեմ տեղափոխելուց հետո Գազայի հատվածում բողոքի ցույցեր էին անցկացվել, բախումների արդյունքում զոհվել էր շուրջ 60 պաղեստինցի։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը հայտնել է, որ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանության բացմանը բացասաբար է վերաբերվում
- Երուսաղեմում տեղի է ունենալու ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական բացումը
- Իսրայելը կօգնի դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխող երկրների առաջին տասնյակին
- Լոնդոնը չի պատրաստվում դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխել