Նոր նշանակումներ կառավարությունում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վարազդատ Կարապետյանը նշանակվել է վարչապետի խորհրդական:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Վարազդատ Կարապետյանին նշանակել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Վարազդատ Կարապետյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալն էր, թավշյա հեղափոխության օրերին հրաժարական էր տվել:
Մեկ այլ որոշմամբ՝ Ալեքսանդր Մխիթարյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու: