Ֆիլիպինների նախագահը խոստացել է հրաժարական տալ, եթե ցույց տան Աստծու հետ սելֆի
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն խոստացել է հրաժարական տալ, եթե իրեն ապացուցեն Աստծու գոյությունը։
Գազետա.ռու կայքը, հղում անելով Associated Press-ին, գրում է, որ Ֆիլիպինների առաջնորդի խոսքով, որպես ապացույց կարող է լինել միակ վկան, ով կնկարի Աստծուն կամ նրա հետ սելֆի կանի։ Դա, Ֆիլիպինների նախագահի կարծիքով, կարող է իրեն համոզել, որ մարդ կարող է խոսել Աստծու հետ և տեսնել նրան։ Միաժամանակ նա հավելել է, որ տիեզերքում, հավանաբար, գոյություն ունի ինչ-որ բարձրագույն ուժ, ով պահպանում է կարգը։
Անցած շաբաթ Ֆիլիպինների նախագահը վիրավորել էր Աստծուն։ Նրա վիրավորական արտահայտությունները երկրում մեծ դժգոհությունների ալիք էր բարձրացրել, որի բնակչության մի մասը կաթոլիկ են։