ՀԱՊԿ քարտուղարությունում մտահոգությամբ են հետևում հայ-ադրբեջանական սահմանի իրադարձությունների դինամիկային
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը։ Մեկնաբանության տեքստը տեղադրված է ՀԱՊԿ պաշտոնական կայքում։
Նա նախ հիշեցել է, որ 2018 թ. հունիսի 11-ին Ալմաթիում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը գործընկերներին և կառույցի գլխավոր քարտուղարին տեղեկացրել էր Նախիջևանի կողմից Հայաստանի Հանրապետության հետ սահմանի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղաշարժերի ակտիվացման, անմիջական շփման շրջան դրանց առաջքաշման և ինժեներական աշխատանքների կատարման մասին։
«ՀԱՊԿ քարտուղարությունում մտահոգությամբ են հետևում իրադարաձությունների զարգացման դինամիկայի վերաբերյալ տեղեկատվությանը։ Այդ դինամիկան չպետք է բերի իրավիճակի լարման նոր աստիճանի։
Վերահաստատելով հարցի խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելուն նպաստող համապատասխան միջավայր ստեղծելուն միտված միջոցներ կիրառելու կարևորությունը՝ Քարտուղարությունում վստահ են Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտության մեջ։ Մինսկի խումբը կարգավորման միակ՝ միջազգային հանրության համապատասխան մանդատն ունեցող ձևաչափն է, ինչը վերահաստատված է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների 2017 թվականի հայտարարության մեջ»,- նշված է Յ. Խաչատուրովի մեկնաբանության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Արցախյան խնդրի ռազմական լուծումը ողբերգական է լինելու բոլորի համար. ՀՀ նախագահ
- Հայկական կողմը ցանկություն չունի սրել իրավիճակը սահմանագոտու նախիջևանյան հատվածում. նախարար
- Պետք մտածել՝ ինչպես բարձրացնել Նախիջևանի հարցը բանակցություններում. քաղաքագետ
- Դավիթ Տոնոյանը Նախիջևանյան հատվածում մարտական ծառայությանը վերաբերող հարցեր է քննարկել
- Նախիջևանյան հատվածում լիակատար վերահսկողությունը պահպանելու հարցում ՀՀ ԶՈՒ-ն աջակցության կարիք չունի. Բալայան
- ՊՆ. Նախիջևանում զինծառայող է վիրավորվել
- «Ռուսաստանը պրոբլեմներ չպետք է ստեղծի, որովհետև մենք պահանջելու ենք մեր ունեցածը՝ Նախիջևանը»
- Հայկական կողմն ի վերջո պետք է զբաղվի Նախիջևանի հարցով՝ «իր մեծ եղբոր հետ». քաղաքագետ
- Նախիջևանի սահմանին տեղի ունեցող գործընթացների մասին ՀԱՊԿ մեր գործընկերները պետք է տեղեկացված լինեն. Աշոտյան