Տնտեսություն 12:21 10/07/2018 Հայաստան

1,5 ամսվա ընթացքում միայն հարկային պարտավորությունների չկատարման մասով վերականգնվել է 22,6 մլրդ դրամ. Փաշինյան

Միայն հարկային պարտավորությունների չկատարման մասով հուլիսի 1-ի դրությամբ վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի վնաս: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գիտեք, որ կառավարության ձևավորումից ի վեր Հայաստանում ակտիվորեն ընթանում է կոռուպցիայի, չարաշահումների, ինչպես նաև ստվերային տնտեսության դեմ պայքար: Երեկ մենք ամփոփել ենք մի տվյալ և արձանագրել, որ իրավապահ տարբեր մարմինների կողմից հարուցված քրեական գործերի մասով միայն հարկային պարտավորությունների մասով հուլիսի 1-ի դրությամբ վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի վնաս, կամ չվճարված հարկ: Խոսքը գնում է 42 մլն դոլարի մասին երկու ամսվա ընթացքում: Սա շատ կարևոր ցուցանիշ է, կարծում եմ, որ այս ուղղությամբ մեր աշխատանքները պետք է շարունակենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ սա իրականում մեկուկես ամսվա ցուցանիշ է:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մամուլում կան հրապարակումներ, որ պետբյուջեում այս թիվը չի արտահայտվում և այդտեղ, ըստ նրա, ոչ մի տարօրինակ բան չկա:

Վարչապետը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին խնդրեց ներկայացնել, թե ինչն է պատճառը, որ այս պահի դրությամբ պետական բյուջեում 20 մլրդ դրամից միայն 800 մլն դրամն է ներառված:

Դավիթ Անանյանն ասաց, որ նշված 20 մլրդ դրամն օր-օրի փոփոխվում է և ունի բարձրանալու միտում:

«Այս պահի դրությամբ նշված գումարը 73 տնտեսավարողների վարքագծի արդյունք է: Մենք կարող ենք դա բաժանել երեք մասի: 800 մլն դրամը փաստացի մուտքագրվել է բյուջե, մոտ 12,7 մլրդ դրամն առաջադրվել է գանձման պետական բյուջե, իսկ 7 մլրդ դրամը գանձման փուլում է»,-ասաց ՊԵԿ ղեկավարը՝ հավելելով, որ վերականգնումը դեռևս չի նշանակում անմիջական մուտք պետբյուջե, այլ նշանակում է, որ վերականգնվել է ընկերությունների հաշիվներին, որը ակտի ստորագրումից հետո կմուտքագրվի բյուջե:

Վարչապետը նշեց, որ այսինքն՝ ընկերության ներկայացուցիչներն այդ գումարը մուտք են արել իրենց ընկերության հաշիվ, որը կալանքի տակ է, գտնվում է ԱԱԾ-ի հսկողության ներքո և այդ գումարը չի կարող որևէ տեղ կորել:

«Ստուգումներից հետո այդ գումարը փաստացի կտեղափոխվի պետական բյուջե ու 20 մլրդ դրամը որևէ տեղ չի կարող կորել: Դրանք վերականգնված գումարներ են և ընդամենն ընթացակարգերի խնդիր է: Այս թիվը վերաբերում է միայն հարկային պարտավորություններին, և  չի վերաբերում կոռուպցիոն երևույթներին, ապօրինի հարստացմանը, որոնք իրենց ծավալներով չափազանց մեծ են:  Պետությանը հասցված վնասը վերականգնելու ենք մինչև վերջ և աննահանջ: Ուրախ եմ, որ այս թեմայի շուրջ իրավապահ մարմինների փոխգործակցության մակարդակն ամեն օրվա հետ ավելի արդյունավետ է դառնում: Հենց այս գումարի մասին է խոսքը, երբ ասում ենք, որ 10 մլրդ դրամ կհատկացնենք մարզերին: Կարևոր է, որ այս գումարները ծախսվեն մաքսիմալ արդյունավետ, որպեսզի մեր ժողովուրդն արդեն իրենց համայնքներում զգա մթնոլորտի փոփոխությունը»,- ընդգծեց Նիկոլ  Փաշինյանը:

Վարչապետը հույս հայտնեց, որ պետությանը հասցված վնասների վերականգնման պրոցեսը կշարունակվի և ավելի լավ արդյունքներ կունենան:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:03
Փաստաբան. ՄԻԵԴ այս վճիռը համակարգային մահացու հիվանդության ախտորոշում է
ՄԻԵԴ-ն այս վճռով ճանաչել է, որ դիմողի կալանքը և նրան 5 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատական վարույթների արդյունքը՝ դատարանների...
Աղբյուր` Panorama.am
16:56
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էրդողանը հույսը դնում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության վրա
​Ավելի վաղ Էրդողանը համաշխարհային առևտրի կախվածությունը ամերիկյան դոլարից խոչընդոտ էր որակել։
Աղբյուր` Panorama.am
16:43
Վրաստանի տարածքում բեռնատարներով ցորենի և ալյուրի տարանցման արգելքը հետաձգվել է մեկ տարով
Վրաստանի տարածքում բեռնատարներով  ցորենի և ալյուրի տարանցման արգելքը հետաձգվել է մեկ տարով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է...
Աղբյուր` Panorama.am
16:34
Խնդիրը ոչ թե լուսանկարվելն է, այլ ցույց տալը՝ հանրային, քաղաքական գործիչների և քաղաքացիների միջև չկա որևէ դիստանցիա. Մակունց
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով  Անկախության տոնի շրջանակներում նախատեսվող «Սելֆիի...
Աղբյուր` Panorama.am
16:29
Երևանը՝ երեխաների համար
Ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների նախընտրական ծրագրերն ու երեխաներին վերաբերող խնդիրները
Աղբյուր` Panorama.am
16:11
Երբ տուրիստը ոստիկանին՝ Mourrons pour des idées, d’accord, mais de mort lente
Հարցին՝ քանի՞ օրինակով են տպված հայերեն-ֆրանսերեն զրուցարանները, ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետը հստակ պատասխան չտվեց:
Աղբյուր` Panorama.am
16:01
Զորավարժություն 5-րդ զորամիավորումում
Դասակների և վաշտերի հրամանատարների՝ հարձակողական գործողությունների ընթացքում ստորաբաժանման կազմով ներդաշնակ գործելու, կրակի կառավարումը...
Աղբյուր` Panorama.am
16:01
Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Բեռն: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
15:48
Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում
Շվեյցարական կոնֆեդերացիայի նախագահ Ալեն Բերսենից, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևից և Չինաստանի ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինից։
Աղբյուր` Panorama.am
15:30
Նախագահն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն: ՀՀ նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:27
Հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգվում է մինչև 2020 թ-ը
Գործադիրը հավանություն է տվել «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացու...
Աղբյուր` Panorama.am
15:25
Գազալցակայաններում տեղադրված խաղային ապարատները պետք է դուրս բերվեն հնարավորինս շուտ ժամկետներում. վարչապետ
«Գազալցակայաններում և ամենուր տեղադրված խաղային ապարատները պետք է դուրս բերվեն հնարավորինս շուտ ժամկետներում», - այս մասին գործադիրի...
Աղբյուր` Panorama.am
15:18
Էրիկ Էսրաիլյանը և Ջին Բլոքը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստանի Ազգային հերոս, մեծ բարերար Քըրք Քըրքորյանի բարեկամ, Ամերիկահայ հայտնի բժիշկ, ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ...
Աղբյուր` Panorama.am
15:15
Կառավարությունը չպետք է խրախուսի ո՛չ աղքատությունը, ո՛չ խաղամոլությունը. վարչապետ Նիկոլ Փաշինյան
Գործադիրի այսօրվա նիստում հավանության են արժանացել «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և...
Աղբյուր` Panorama.am
15:00
Ոստիկանությունը ստուգել է Լայմա Վայկուլեի գործունեությունը
Ստուգումը կատարվել էր, երբ երգչուհին հրաժարվել էր ելույթ ունենալ Ղրիմում:
Աղբյուր` Panorama.am
14:50
Թուրքիայում ծեծել են ազգայնական կուսակցության առաջնորդին հայ անվանողին
Թուրքիայում «հայ» բառը որպես վիրավորանք ընկալելու հետևանքով հերթական վիճաբանությունն է տեղի ունեցել, որն ուղեկցվել է ծեծկռտուքով:...
Աղբյուր` Panorama.am
14:45
Որովհետև ես բժիշկ եմ. Էրիկ Էսրաիլյան
ԵՊԲՀ կենտրոնական մասնաշենքում հայ և օտարերկրացի ուսանողները,  պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն այսօր դիմավորել են ամերիկահայ...
Աղբյուր` Panorama.am
14:40
«ֆեյք տեղեկություն է». Արայիկ Հարությունյան
Հրաժարականի լուրերի մասին։
Աղբյուր` Panorama.am
14:35
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված դիմումը չի կարող անուշադրության մատնվել. Դավիթ Բաբայան
«Ադրբեջանը տապալում և խարխլում է ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահների ջանքերը և վտանգում տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»,- ասաց մեր զրուցակիցը։
Աղբյուր` Panorama.am
14:30
Beeline Ստարտափ Ինկուբատորի ռեզիդենտներն ելույթ ունեցան ներդրողների առջև
Beeline Ստարտափ Ինկուբատորի առաջին ցիկլն ավարտած ստարտափների ռեզիդենտներն ելույթ ունեցան ներդրողների առջև։  Demo Day միջոցառմանը ներկա էին...
Աղբյուր` Panorama.am
14:20
ՄԻԵԴ կայացրած այսօրվա վճիռներով Հայաստանը պարտավորվում է վճարել մոտ 77 հազար եվրո
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Հայաստանի վերաբերյալ 3 վճիռ՝ «Գասպարին ընդդեմ Հայաստանի»,...
Աղբյուր` Panorama.am
14:19
ՀԱՊԿ-ում Խաչատուրովին փոխարինելու շուրջ խորհրդակցությունները շարունակվում են. Զոհրաբ Մնացականյան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին մեկ այլ թեկնածուով փոխարինելու շուրջ խորհրդակցությունները...
Աղբյուր` Panorama.am
14:15
Երևանում աղբահանության ընթացիկ վիճակի լուծումը հնարավոր է երկու շաբաթվա ընթացքում. Խաժակյան
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Լույս» դաշինքը մայրաքաղաքում երեք առաջնային խնդիր է առանձնացնում՝ հանրային...
Աղբյուր` Panorama.am
14:12
Իսկ ինչպես ընտրեն հայերեն չիմացողները
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին վերջնական ցուցակների հրապարակման դրությամբ ընտրողների թիվը 848.343 է։ Panorama.am-ի հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
14:07
ՀԱՊԿ-ի չարձագանքելը չի նշանակում, որ կազմակերպությունում մենք մեր գործառույթը չենք իրականացնում. նախարար
ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որի մեջ ապահովում ենք մեր միասնական անվտանգությունը: Այս մասին այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
14:00
Իրանը ՄԱԿ-ին կոչ է արել վերահսկողության տակ վերցնել Իսրայելի՝ «իբրև թե միջուկային ծրագիրը»
Իրանում հայտարարել են, որ Իսրայելը պետք է միանա միջուկային զենքի չտարածման պայմանագրին։
Աղբյուր` Panorama.am
13:47
Նյու Յորքում Փաշինյան-Թրամփ հանդիպում չի սպասվում. Զոհրաբ Մնացականյան
Ներկայումս չենք կարող նախատեսել, որ հապճեպ հանդիպում կկայանա. ԱԳ նախարարը՝ Փաշինյան-Թրամփ հանդիպման մասին
Աղբյուր` Panorama.am
13:44
Վարչապետ Փաշինյանը հանդիպեց բողոքի ակցիա իրականացնող արծվաշենցիներին
Կառավարության դիմաց բողոքի ակցիա անող արծվաշենցիները լարված իրավիճակ էին ստեղծել։ Նրանք փորձել էին անցնել ոստիկանական պատնեշը և մտնել շենք։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարչապետ Փաշինյանը հանդիպեց բողոքի ակցիա իրականացնող արծվաշենցիներին
15:33 20/09/2018

Վարչապետ Փաշինյանը հանդիպեց բողոքի ակցիա իրականացնող արծվաշենցիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}