Գերմանիայում առաջին անգամ կընտրեն գիշերային քաղաքապետ
Գերմանական Մանհայմ քաղաքում անցկացվելու է գիշերային քաղաքապետի ընտրություն, որի պատասխանատվության տիրույթում է լինելու քաղաքի կյանքը՝ գիշերային ժամերին։
Ռիա նովոստին գրում է, որ քաղաքն ունի 300 հազար բնակիչ, և գիշերային քաղաքապետի պաշտոնի համար ստացվել է 40 դիմում։ Նա աշխատելու է ամսական 50 ժամ 1,2 հազար եվրո աշխատավարձով։
Հատուկ խորհուրդը, որը կազմված է քաղաքային իշխանության ներկայացուցիչներից և գիշերային հաստատությունների ղեկավարներից, ընտրել է 10 թեկնածու, ովքեր մասնակցելու են քվեարկությանը։ Նրանց թվում կան նաև խոհարարներ, դիջեյներ, երաժիշտներ, դասախոս։ Յուրաքանչյուր թեկնածու Մանհայմի քաղաքացիներին ներկայացնելու է իր ծրագիրը։
Արդեն եվրոպական մի քանի քաղաքներում (Լոնդոն, Ամատերդամ) գոյություն ունի գիշերային քաղաքապետի պաշտոնը, բայց Մանհայմը Գերմանիայի առաջին քաղաքը կլինի գիշերային քաղաքապետով։