Իսրայելի ԱԳՆ-ում դրական են արձագանքել Հայաստանից ժամանող ուխտավորների վիզայի չեղարկման հարցին
Իսրայելի ԱԳՆ-ում այսօր տեղի է ունեցել հանդիպում երկրի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի ու Երուսաղեմի հոգևոր պետերի միջև։
Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանի փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են քրիստոնյա համայնքներին հուզող հարցեր, մասնավորապես Քնեսեթում եկեղեցապատկան կալվածների վերաբերյալ օրենքի նախագիծը և դրանիցից հարկեր գանձելու Երուսաղեմի քաղաքապետարանի որոշումը։
Նախարարը Հոգևոր պետերին փոխանցել է, որ օրինագիծը հետ է կանչվել և այն քննարկման չի դրվել։ Հավանաբար կմշակվի նոր օրինագիծ, որը չի վտանգի եկեղեցապատկան կալվածքները։
Հարկեր գանձելու վերաբերյալ պարոն Հանեգբին հայտարարել է, որ ստեղծվում է երկխոսության ֆորում այս հարցի քննարկման համար:
Դրա շուրջ արդեն Իսրայելը բանակցում է Վատիկանի հետ և հավանաբար 2019թ. կստորագրվի համաձայնագիր և այդ համաձայնագրի նմանությամբ կստորագրվի նաև համաձայնագիր Սուրբ Երկրի քրիստոնյա մյուս համայնքների հետ:
Բաղդասարյանի փոխանցմամբ, պատրիարքության ներկայացուցիչները հանդիպմանը բարձրացրել են նաև Հայաստանից ժամանող ուխտավորների վիզայի չեղարկման հարցը, որին նախարարը դրական է արձագանքել։
Հարակից հրապարակումներ`
- Մուհամմեդ մարգարեի քիչ հայտնի հրովարտակը՝ տրված Երուսաղեմի Հայոց պատրիարքին
- Բախում՝ Երուսաղեմի հայ ուխտավորների և հրեա ոստիկանների միջև
- Երուսաղեմի հայոց պատրիարքարանը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան