Մակրոնը պատմել է, որ օրվա մեջ երկու անգամ գինի է խմում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ թույլ չի տա գինին դնել թունդ ալկոհոլի հետ նույն շարքում, ինչպես նաև խոստովանել է, որ «ավանդական ֆրանսիական ըմպելիքը» խմում է օրական երկու անգամ:
«Հասարակության առողջությունը փորձանքի մեջ է ընկել,ինչը դրսևորվում է նրանով, որ երիտասարդներն ավելի ու ավելի շատ են օգտագործում թունդ ալկոհոլ և գարեջուր, բայց գինու դեպքում դա այդպես չէ»,- «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Մակրոնը՝ նախօրեին կայացած մամուլի ասուլիսում:
«Անձամբ ես գինի խմում եմ ցերեկը և երեկոյան»,-պատմել է Ֆրանսիայի ղեկավարը՝ հավելելով, որ իր նախագահության օրոք թույլ չի տա «ալկոհոլին և ծխախոտին վերաբերող օրենսդրության խստացմանը միտված որևէ ուղղում»: