Տաջիկ պատվիրակները ծեծկռտուք են սարքել ԵԱՀԿ-ի համաժողովին
Սեպտեմբերի 11-ին Վարշավայում, որտեղ անցկացվում է Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության ամենամյա համաժողովը, Տաջիկստանի կառավարության պատվիրակությունը վիճել է Տաջիկստանի ընդդիմության ակտիվիստների հետ։
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հյուրանոցի դիմաց, որտեղ անցկացվում է համաժողովը։
Պատվիրակության անդամը բռունցքով հարվածել է ընդդիմադիր ակտիվիստի դեմքին, երբ նա Տաջիկստանի իսլամական վերաշնունդ կուսակցության նախկին անդամ Այոմիդին Սատորովին փոխանցել է «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությունը ու ցանկացել նկարել նրան այդ գրությամբ։