Հասարակություն 13:09 18/10/2018 Հայաստան

«Մեր վստահության քվեն ունենալով՝ չհարցրեց ժողովրդին». Հունան Պողոսյանի նշանակման մասին

«Հեղափոխությունից հետո եղան նշանակումներ, որոնք ընդունվեցին մեծ վերապահումներով, ոչ միանշանակ»,- «Մեդիա կենտրոնում» «Կադրային քաղաքականությունը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով քննարկմանն ասաց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը։ Նա նշեց, որ ի տարբերություն Վալերիյ Օսիպյանի, ով նշանակվել է ՀՀ ոստիկանապետ, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, թեև մեծ մասշտաբով որոշումներ կայացնող չէր, ի վերջո այնպիսի պաշտոներ էր զբաղեցնում, որտեղ որոշում կայացնող էր։

«Այն մարզում, որտեղ նշանակվեց մարզպետ, բացառիկ հանցագործություններ էին տեղի ունենում, նույն Հունան Պողոսյանը որևէ բան չէր ձեռնարկում բացահայտելու համար։ Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է փոխվել Հունան Պողոսյանի մեջ հեղափոխությունից հետո, որ առիթ է տալիս ենթադրելու, որ նա կարող է աշխատել ազնիվ,  նվիրյալ և նույն հեղափոխության ոգով շարունակի»,- ասաց Ն. Կարապետյանցը։ 

Նա ընդգծեց, որ Հայաստանում առհասարակ քաղաքական ռասիզմ չկա,  մարդիկ խնդրում են պատասխանատվության ենթարկել այն  բոլոր պաշտոնատար անձանց, որոնց գործողություններում առնվազն  հանցագործության տարրեր են եղել։

«Ես խոստանում եմ վարչապետին, որ ամեն օր իմ ամեն հարցազրույցներից առաջ  ասելու եմ, որ Հունան Պողոսյանը պետք է հեռացվի աշխատանքից, պատասխանատվության ենթարկվի։
Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց համար համաներում ստանալու համար բավականին երկար պրոցես է, բայց մեկ էլ պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշել է մի ամբողջ հանցավոր համակարգի գոնե առանձին անձանց ներում շնորհել։ Շատ ներողություն, էդ հանցագործությունները, որ իրականացրել են այդ անձիք, իրենք իմ նկատմամբ, ժողովրդի նկատմամբ են նաև իրականացրել, իրավունք չունի վարչապետը միանձնյա որոշի, որ սրանից հետո Հունան Պողոսյանը պատասխանատվության չի ենթարկվելու։

Այսպիսի կարևորություն ունեցող որոշումներն իրավունք չունի միանձնյան կայացնի անգամ հասարակության համար կիսաաստվածային վիճակում գտնվող Նիկոլ Փաշինյանը  և որևէ մեկը»,- նշեց Ն. Կարապետյանցը։ 

Քննարկմանը ներկա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ հանրային դաշտում միատեսակ էր եզրակացությունը, որ այս նշանակումը չպետք է լիներ։

«Այս նշանակումն այն ցայտուն օրինակն է, որ ինչ չի կարելի անել»,- նշեց նա՝ հավելելով, որ այսպես էլ չիմացան, թե շարժառիթը որն է։

«Հիմնավորումն այն էր, որ քաղաքական ռասիզմ թույլ չտրվի։ Շատ անհաջող, ոչ տեղին մոտեցում է, որովհետև Հունան Պողոսյանը քաղաքական գործիչ չի եղել, եղել է քաղաքական իշխանության գործիքը»,- հավելեց իրավապաշտպանը։

Ա. Սաքունցի խոսքով, պահանջ է, որ Հունան Պողոսյանը պաշտոնանկ արվի, իշխանությունն եզրակացություն անի։ Նա նշեց, որ պետք է շարունակել պահանջելը, բողոքի ձայնը, մինչև խնդրի լուծումը։

«Կարծում եմ՝ Հունան Պողոսյանը, նոր Հայաստանի տրամաբանությունից ելնելով, առնվազն ինքը պետք է հրաժարական տա, եթե ինքը հավակնում է  հանդես գալ որպես նոր Հայաստանի աջակիցը»,- ասաց Ա.Սաքունցը։

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանն ասաց, որ Հ. Պողոսյանի նշանակման դեպքում տրամաբանության մասին խոսք չի կարող լինել։

«Իհարկե, գնահատում եմ կոլեգաներիս իրավագիտակացությունը, որ չեն ուզում անմեղության կանխավարկած խախտել, բայց Հունան Պողոսյանը հանցագործ է, ունեմ փաստեր, որոնք ոչ միայն ինձ են վերաբերվում։

Ուզում եմ, որ բոլոր հանցագործները... ինչի՞ մենք մոռացել ենք ջրցաններն ու ամեն ինչը։ Այո, մենք մեղավոր ենք, որովհետև Օսիպյանի նշանակումից հետ երևի ավելի խիստ պետք է քննադատեինք։ Բայց մտածեցինք, որ կատարող է, միտինգ ցրող է, լավ կատարող է եղել, համակարգի աշխատող է, վարչապետը հնարավորություն է տվել, որպեսզի իրեն դրսևորի որպես ոստիկանապետ, մենք էլ նստենք, նայենք։ Բայց մենք այսօր նայելու ժամանակ չունենք, թե Սյունիքի մարզը մի հատ էլ ոնց կկործանվի։

Չի կարելի միշտ հասարակության վրա թողնել այս բեռը և ծանրությունը։ Մենք և երիտասարդները ծնվել ենք ապրելու համար, ոչ թե անընդհատ փողոց դուրս գալու, փողոց փակելու։ Մենք մեր վստահության քվեն տվել էինք վարչապետին, որ նա կառավարի այն երկիրը, որի տերը մենք ենք։ Ինքը մեր վստահության քվեն ունենալով՝ չհարցրեց ժողովրդին։ Բայց տեսնելով, թե ինչ աղմուկ է բարձրացել նույն համացանցում, որի շնորհիվ կատարվեց հեղափոխությունը, նա պետք է մի պահ կանգներ, հասկանար՝ արդյոք այս նշանակումը ճիշտ է, թե՝ ոչ»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին կառավարության որոշմամբ Հունան Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:26
«Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել
Մայիսի 5-ին, ժամը 16:43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Կիրանցից Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները կշարունակեն երթը մայիսի 6-ին ժամը 11։00-ից
Աղբյուր` Panorama.am
21:51
Գարեգին Երկրորդը իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին։ «Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
21:38
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Facebook-ի էջի...
Աղբյուր` Panorama.am
21:37
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ: «Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
21:29
Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 70-ը
Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է քաղաքացիական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}