Նորը հանկարծ չդառնա լավ մոռացված հին. Արմեն Ռուստամյան
Հայ հեղափոխական դաշնակցությունը քարոզարշավը սկսեց երեկոյան՝ Արամ Մանուկյանի արձանի մոտից։ Դաշնակցության անդամները քարոզարշավը սկսեցին ՀՀ պետական օրհներգը երգելով։
Նշենք, որ ՀՅԴ-ն ընտրապայքարի է գնում 154 հոգանոց ցուցակով։
ՀՅԴ խմբակցության ղեկավար, ընտրցուցակի առաջին համար Արմեն Ռուստամյանն իր ելույթում ասաց. «Ընտրարշավը սկսելու վայրը մեզ պարտադրում է անկեղծ, շիտակ, խոսել ժողովդի հետ, ներկայացնել մեր գնահատականները ստեղծված իրավիճակի հետ կապված, և մեր անելիքները։ Այս անցումային շրջանում առաջացել են շատ լուրջ մարտահրավերներ և վտանգներ, և Դաշնակցությունը գալիս է այս ընտրություններին մասնակցելու, որպեսզի այդ վտանգների և մարտահրավերների մասին խոսելով՝ դրանց չեզոքացման ճանապարհներն ու լուծումներն առաջարկի»։
Նրա խոսքով՝ ամենակարևոր վտանգն այն է, որ «նորը հանկարծ չդառնա լավ մոռացված հին կամ նախկինների նոր փաթեթավորումը լինի»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ-ն հրապարակել է նախընտրական ցուցակը
- Հրապարակվել է ՀՀԿ նախընտրական ցուցակը. գլխավորում է Վիգեն Սարգսյանը
- ԿԸՀ-ն առաջադրման փաստաթղթեր է ստացել11 սուբյեկտներից. Արմեն Սմբատյան