Իրավունք 10:30 04/12/2018 Հայաստան

Վճռաբեկ դատարանի նախագահ․ Անցումային արդարադատությունը ներդրվում է, երբ արդարադատական մարմիններն ի վիճակի չեն աշխատելու

Panorama.am-ի հարցազրույցը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի հետ։

-Պարոն Խունդկարյան սկսենք հանրային մեծ հնչեղություն ունեցող գործից ու հարցից։ Վճռաբեկ դատարանը քննելով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակման մասով դատախազության բողոքը, այն մասամբ  բավարարեց  ու ուղարկեց վերաքննիչ դատարան նոր քննության։ Ի՞նչ էր ենթադրում մասնակի բավարարումը։
-Մինչև բուն հարցին պատասխանելը, կցանկանամ անդրադարձ կատարել ընդհանրապես վճռաբեկ դատարանի նախագահի լիազորություններին ։ Եթե նախկինում վճռաբեկ դատարանի նախագահը, չհանդիսանալով որևէ պալատի դատավոր, չգտնվելով որևէ պալատի կազմում, ըստ էության, կարելի էր ասել, որ կարող էր մասնակցություն ունենալ թե՛ քրեական պալատի, թե՛ քաղաքացիական և վարչական պալատի նիստերին կամ էլ լրիվ հակառակ մեկնաբանություն տալ, որ ոչ մի տեղ էլ չէր կարող մասնակցել, ապա ներկայումս՝ ապրիլի 9-ից հետո կատարված փոփոխություններով դատական օրենսգիրքը սահմանում է, որ վճռաբեկ դատարանի նախագահը հանդիսանում է կոնկրետ պալատի դատավոր։ Ներկա դրությամբ, ես ինքս քաղաքացիական և վարչական պալատի դատավոր եմ և այս պալատի դատավոր լինելով հանդերձ՝ կարող եմ ասել, որ արդարացված է նաև իմ՝ տեղեկացված չլինելը բոլոր մանրամասնություններին, թե ինչու քրեական պալատի որոշումը ծնվեց հենց այդ տեսքով։ Մեր շփումների ժամանակ այն համոզմունքն է գալիս, որ ձեզ մոտ կարող է տպավորություն ձևավորվել, որ մենք շատ անհետաքրքիր զրուցակիցներ ենք լրագրողների համար, բայց հասկացեք, որ այդ ոճի մեր շփումը հենց դատական օրենսգրքի, սահմանադրության պահանջն է։ Դատաիրավական բազմաթիվ պրոցեսների արդյունքում մենք փորձեցինք այնպես անել, որ դատավորի համար ապահովվի ոչ միայն արտաքին անկախություն՝ անկախություն արտաքին աշխարհից, պաշտոնատար անձանցից, ճշնումներից։ Մենք նաև պարտավորվեցինք ապահովել դատավորների ներքին անկախությունը, որ նույն դատավորը պետք է անկախ լինի նաև դատարանի նախագահի միջամտություններից։ Այսինքն այնտեղ, որտեղ կա արդարադատական գործընթաց, այդտեղ ներքին ու արտաքին ճնշումները պետք է բացառվեն։ Այնպես որ, ես ներողություն եմ խնդրում, բայց չեմ կարող մեկնաբանել և որևէ կարծիք հայտնել, թե ինչու վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշումը ծնվեց հենց այդ տեսքով։

- Վերջերս Հայաստանը վավերացրեց  Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը, որը հնարավորություն է տալիս դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խորհրդատվական կարծիքի համար։ Արդյո՞ք հնարավոր չէր հենց այս գործով, որը կարող է փորձաքար լինել դատական համակարգի համար, դիմել խորհրդատվական կարծիքի համար, քանի որ ինչպես հայտնում են գործով պաշտպանները, ելնելով գործի ելքից, պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
- Իրավացի եք, 2018թ․-ին ՀՀ-ում ուժի մեջ մտավ 16-րդ արձանագրությունը, որը հնարավորություն է տալիս բարձրագույն դատական ատյաններին համապատասխան հարցում կատարել կոնկրետ գործերի քննության հետ կապված ՄԻԵԴ։ Այսինքն եթե դատարանի, դատավորի կարծիքով վեր է հանվել մի խնդիր, որը, իր կարծիքով, հակասության մեջ է մտնում կոնվենցիոն նորմերի հետ, որպեսզի այդ սխալներն անընդհատ չկրկնվեն, շատ դրական քայլ էր, որ հնարավորություն ընձեռնվեց դատավորներին կոնկրետ հարցումներ ուղարկել ՄԻԵԴ։ Իհարկե, ՄԻԵԴ-ի կարծիքը դատավորի համար կաշկանդող չէ, ընդամենը խորհրդատվական բնույթի է, բայց որպեսզի դատավորը կամ դատարանը նման հարցում ուղարկի,  դատարանի մոտ պետք է համոզմունք առաջանա, որ այդ նորմերի կիրառման տեսանկյունից որոշակի մրցակցություն ու հակասություն կա ներպետական օրենսդրության ու միջազգային կոնվենցիոն նորմերի միջև։Եթե դատավորը դա չի տեսել, ապա նա պարտավոր էլ չի նման բնույթի հարցադրումներ ուղարկել։ Մեր դատավարական օրենսգրքերը նույնպիսի իրավիճակ նախատեսում են նաև Սահմանադրական դատարան դիմելու պարագայում։ Որպեսզի դատավորը դիմի Սահմանադրական դատարան, դատավորի մոտ պետք է հարց առաջանա՝ արդյո՞ք իր կողմից կիրառվող նորմը հակասում է սահմանադրությանը թե ոչ։ Վերաքննիչ ու առաջին ատյանի դատարանի իրար հակասող դատական ակտերից չենք կարող կատեգորիկ ենթադրել, որ նորմն իր մեջ պարունակում է հակասահմանադրականություն։Ես նույնիսկ ԱԺ-ում իմ ելույթի ժամանակ ասել եմ, որ բնական եմ համարում, երբ տարբեր ատյանի դատավորները տարբեր ձև են մտածում։Մենք ոչ թե պետք է սա ծանր տանենք, այլ ընդհակառակը, պետք է ողջունենք։ Եվ այս հակասական մեկնաբանություններն են, որ ստիպում են վճռաբեկ դատարանին, որպեսզի ստեղծի իր նախադեպային որոշումները։ Այնպես որ, մեր հասարակությունը չպետք է խուսափի ու խորշի, երբ տարբեր ատյանի դատարաններ տարբեր դիրքորոշումներ ունեն նույն հարցի վերաբերյալ։

-Պարոն Խունդկարյան Հայաստանում իշխանափոխությունից հետո հաճախ հնչում է կարծիք, որ անհրաժեշտ է ներդնել անցումային արդարադատություն։ Ինչ կասեք, որն է սրա օգուտները, դատական համակարգի վրա ինչ ազդեցություն կարող է այն ունենալ։ Ու հատկապես հնչեղ գործերով հնարավոր է, որ օգներ այն դատական համակարգին։
- Ճիշտ եք, շատ է խոսվում անցումային արդարադատության մասին, բայց կարող եմ ասել, որ անցումային արդարադատություն տերմինն է հանրությանը շփոթության մեջ դնում, քանի որ օգտագործվում է «արդարադատություն» արտահայտությունը։ Այդ գործընթացի նպատակը, հասցեատերը միայն դատարանները չեն, քանի որ երբ մենք խորանում ենք էության մեջ, գործընթացը վերաբերում է նախաքննությունից մինչև դատական ատյաններ։ Այսինքն եթե մենք չունենք վստահություն կամ ունենք կասկածներ նախաքննության նկատմամբ, նախաքննության վրա հսկողություն իրականացնող դատախազության նկատմամբ և այդպես շարունակ, այդ հիմքով է, որ առաջարկվում է ստեղծել վստահություն վայելող մարմիններ, որոնց կողմից իրականացվող գործընթացը հանրության կողմից ավելի ընկալելի ու ընդունելի կլինի։ Բայց որ ասեմ մեր դատական ատյանները կամ դատական համակարգն ի վիճակի չէ այդ խնդիրները լուծել, այդպես չէ, քանի որ այդպիսին չի այսօր մեր դատական գործերի վիճակագրությունը։ Ասել, որ մեր համակարգը չի աշխատում և խնդիր կա այլ մարմինների ձևավորման, ես այդ կարծիքը չունեմ։ Առավել ևս, ցանկացած մարմին ստեղծելիս մենք պետք է տեղավորվենք սահմանադրության պահանջների մեջ։ Այսինքն, եթե նույնիսկ օրենսդրական այնպիսի մոտեցում կլինի, որ օրենսդիրը տեսնում է հատուկ  մասնագիտացած դատարանի ստեղծում, այո, սահմանադրությունը մեզ այդ հնարավորությունը տալիս է։ Իսկ թե այդ մասնագիտացված դատարաններն ինչ գործեր կքննեն, ևս օրենսդիրի որոշելիքն է։ Անցումային արդարադատության ներդրումն էլ իրականացվում է այն դեպքերում, երբ արդարադատական մարմինները ի վիճակի չեն որևէ աշխատանք անելու։ Այդպիսի իրավիճակ մեր երկրում չկա։

- Պարոն Խունդկարյան անդրադառնանք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներին, որի՝ ընդդեմ Հայաստանի կայացված վճիռների մի մասը օրենսդրական բացերի հետ է կապված, որը չի համապատասխանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։ Այս դեպքում վճռաբեկ դատարանը, որպես բարձրագույն ատյան, արդյո՞ք պետք է հետևի հենց միայն մեր օրենսդրությանը, թե նաև Կոնվենցիային՝ հաշվի առնելով, որ գործի քննությունը կարող է հանգեցնել ընդդեմ Հայաստանի ևս մեկ վճռի։
- Կոնվենցիոն նորմերի կիրառման տեսանկյունից վճռաբեկ դատարանը որևէ կաշկանդվածություն չունի։Այո, վճռաբեկ դատարանը շատ դեպքերում օրենքի բացերը լուծում է հենց Կոնվենցիոն նորմերի անմիջական կիրառման շնորհիվ։ Եվ իր նախադեպային որոշմամբ, կարելի է չակերտավոր ասել, որ ուղղություն է տալիս դատարաններին, որ այս բացը հաղթահարելի է այս եղանակով։ Բայց լինում են նաև այլ իրավիճակներ։ Այսպիսի օրինակ, անձին բարոյական վնասի հատուցման առջև կանգնեցնելը։ Մեր օրենսդրության մեջ կիրառվում է ոչ նյութական վնաս հասկացությունը, բայց ժամանակին քաղաքացիական օրենսդրությունը չէր տեսնում ոչ նյութական վնասի հատուցման հնարավորություն։ Նույնը, մենք ունեինք սահմանադրական նորմ, որն ասում էր, անձին պատասխանատվության կարող ես ենթարկել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով։ Մենք ոչ նյութական վնասի հատուցման դեպք օրենսդրությունում չէինք նախատեսել։ Ուստիև, եթե կոնվենցիոն նորմի կիրառմամբ, որ այո բարոյական վնասը կարող է հատուցվել հոգեկան տառապանքի մասով, բայց մենք չէինք կարող կիրառել, քանի որ մենք կխախտեինք սահմանադրությունը։
Այսինքն սա այն բացն էր, որ նախադեպով հաղթահարելի չէր, դրա  համար մենք ունեցանք օրենսդրական փոփոխություններ։ Բայց այն բացերը, որոնք հակասության մեջ չեն սահմանադրության հետ, վճռաբեկ  դատարանը կարողանում է դրա լուծումները տալ, բայց մեկ դեպքում․ վճռաբեկ դատարանը որպեսզի իր խոսքը կարողանա ասել, վճռաբեկ դատարան պետք է հասնի նորմալ ձևակերպված վճռաբեկ բողոքներ, որն իր էությամբ այնպիսին լինի, որ վճռաբեկ դատարանի դատավորների մոտ համոզմունք առաջացնի, որ բողոքը ենթակա է վարույթ ընդունման։ Մենք շատ անգամ կարող ենք գործում տեսնել խնդիրներ, բայց ի վիճակի չլինենք դա հաղթահարել կամ շտկել, քանի որ բողոքում այդպիսի հիմքեր չունենք։

-Հայաստանում բավական մեծ է հետաքրքրությունը ՄԻԵԴ վճիռների ու հատկապես դրանց արդյունքում պետության կողմից փոխհատուցվող գումարների չափերին։ Հասարակության մեջ կան կարծիքներ, որ այդ գումարները պետք է տրվի այն դատավորի կողմից, որի սխալի պատճառով արձանագրվել է այդ խախտումը։ Ի՞նչ կասեք այս մասին։
-Ոչ մի միջազգային փաստաթղթերով ընդունելի չէ որ դատավորն իր կողմից կատարված սխալի համար ենթարկվի նյութական պատասխանատվության։ Դա ամբողջ եվրոպական ընտանիքում անընդունելի մոտեցում է։Դատավորը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն ու միայն այն դեպքում, եթե կատարել է հանցավոր արարք, որն էլ հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

- Անդրադառնանք դատավորների սոցիալական երաշխիքների նվազեցման նախաձեռնությանը, որին Դատավորների միությունը դեմ է արտահայտվել։ Արդյո՞ք սա չի բերում ընկալման, որ կամ պետք է պահպանվի դատավորների բարձր սոցիալական երաշխիքները, թոշակները, կամ դատավորների շրջանում կլինի կոռուպցիա։
-Ես մեկը մյուսի հետ չեմ կարող կապել։ Մենք խոսեցինք, որ դատավորի անկախության տեսանկյունից կարևոր է, որ դատավորը ներքին ու արտաքին աշխարհում ճնշումների, ազդեցությունների չենթարկվի։ Դատավորը լինի ազատ։ Մյուս կարևոր հանգամանքը դատավորների սոցիալական երաշխիքների ապահովումն է՝ աշխատավարձն է , թոշակն է։ Դատավորը պետք է համոզված լինի, որ իր այս շատ-շատ սահմանափակումներով կյանքը արդարացված է, քանի որ ապագայում նա ունենալու է ապահով ծերություն՝ կենսաթոշակի տեսքով։ Եվ դատավորների միությունն արձագանքեց գործադիր մարմնի մի թևի կողմից ներկայացված օրենքի նախագծին, որով փորձ էր արվում կտրուկ իջեցնել դատավորներին վճարվելիք կենսաթոշակները՝ սահմանելով կենսաթոշակի վերին շեմ, որը եթե մենք թվաբանական գործողություններով վերհանեինք, կստացվեր որ դատավոր կլիներ, որը 2 կամ  2,5 անգամ կկորցներ իր թոշակը։ Դատավորների կենսաթոշակի առումով մենք տարիներ ի վեր հետընթաց ենք ապրել։ Եթե նախկինում դատավորին կենսաթոշակ էր տրվում իր վերջին աշխատավարձի 70 տոկոսի սահմաններում, ապա այսօր դա դարձել է մոտ 49,5 տոկոս, որն էլ որոշակի իրավիճակում հաշվարկվում է ոչ թե այսօր դատավորի աշխատավարձով, այլ 2014թ․-ի հունիսի 1-ի դրությամբ ստացած աշխատավարձը։ Իսկ այն հարցին, թե դատավորների թոշակի ցածր լինելը բերում է նրան, որ կոռուպցիա լինի, դա անընդունելի մոտեցում է, քանի որ դատավորներն օրինապաշտ քաղաքացիներ են։ Այդ կոռուպցիոն երևույթները քրեորեն հետապնդելի արարքներ են։ Ես չեմ կարող նույնիսկ մտքում ունենալ, որ որևէ դատավոր այս նպատակով կոռուպցիայի մեջ է, բայց որպեսզի հանրության մոտ էլ այդ վերաբերմունքն առաջանա, այո, դրա համար պետք է դատավորին տալ բարձր աշխատավարձ, որ հանրության մոտ այն վստահությունը լինի, որ այսքան աշխատավարձ ստացող դատավորի մտքով չի անցնի երբեք այլ բաների մասին մտածել։

Հարցազրույցը՝ Աննա Մկրտչյանի, որն  անցկացվել է «ԶԼՄ-ների ու դատական իշխանության միջև հարաբերությունները․Եվրոպայի խորհրդի չափորոշիչները և անդամ պետությունների լավագույն փորձը» քննարկման շրջանակներում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
«Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել
Մայիսի 5-ին, ժամը 16:43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Կիրանցից Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները կշարունակեն երթը մայիսի 6-ին ժամը 11։00-ից
Աղբյուր` Panorama.am
21:51
Գարեգին Երկրորդը իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին։ «Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
21:38
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Facebook-ի էջի...
Աղբյուր` Panorama.am
21:37
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ: «Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
21:29
Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 70-ը
Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է քաղաքացիական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}