Քաղաքական 18:18 07/12/2018 Հայաստան

Ռոբերտ Քոչարյան. Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների պայմաններում

«Սիրելի հայրենակիցներ,

Ինչպես գիտեք այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրեց մի վճիռ, որի արդյունքում կրկին հայտնվելու եմ կալանքի տակ։ Ակնհայտ է, որ այս վճիռը նախ և առաջ քաղաքական որոշման արդյունք է, և կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների պայմաններում: Բավական է միայն նշել, որ մեղադրող կողմը ներկայացնում էր վեց հոգանոց դատախազական թիմ ՝ ՀՀ գլխավոր դատախազի գլխավորությամբ, ինչը մեր նորագույն պատմության մեջ աննախադեպ մի բան է։ Գործը քննող դատավորն ընտրվել էր օրենքի ու ընթացակարգերի կոպիտ խախտումներով։ Իսկ իշխանամետ մամուլն առանց դատարանի սպասելու վաղուց արդեն հրապարակել էր որոշումը: Ես և թիմակիցներս բազմիցս հայտարարել ենք, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան անձնական հաշվեհարդար, իսկական վենդետա, որն իրականացվում է  իմ և իմ ընտանիքի հանդեպ։ Դա ապացուցեցին նաև տխրահռչակ գաղտնալսումների ձայնագրությունները։

Անցածս ուղին, կառավարման տարիներին գրանցածս արդյունքները, հեղինակությունս Հայաստանում, Արցախում և արտերկրում, ինչպես նաև քաղաքական հեռանկարներս ոչ մի կերպ  հանգիստ չեն տալիս օրվա պոպուլիստ ու երկիրը կառավարելու անընդունակ ղեկավարին։ Բացի այդ պարզ է, որ 2008-ի մարտի 1-ի մարդկային զոհերի պատճառ դարձած զանգվածային անկարգությունների գլխավոր կազմակերպիչը փորձում է  մաքրվել արյունից և ինձ մեղավոր նշանակել։ Վստահ եմ, որ վաղ թե ուշ հասնելու եմ ազատության, վստահ եմ, որ ապացուցելու եմ իմ անմեղությունը։ Վստահ եմ նաև, որ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանի Հանրապետությունն ամենածանր օրերին ղեկավարած մարդու դեմ սանձազերծված այս ապօրինի   լկտի հետապնդման բոլոր հեղինակները և կատարողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ, և դա լինելու է  մոտ ապագայում։

Լի եմ պատրաստակամությամբ՝  շարունակելու քաղաքական պայքարը նաև բանտում։ Իշխանությունները և նրանց հովանավորները թող պարապ հույսեր չփայփայեն, թե կարող են կոտրել իմ կամքը։ Ես սովոր եմ ծանր փորձությունների, և տեղի ունեցողը հերթական մի փորձություն եմ համարում։ Իմ կյանքի հերթական մի դրվագն է, որը կրկին ստիպված եմ նվիրել պայքարի՝ հանուն ազատության և արժանապատվության»,-ասված  է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մեջ։

Այն լրագրողների հետ հանդիպմանը ընթերցեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները և ամփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի՝ հուլիսի 27-ի որոշումը:
Առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Վաչե Մարգարյանի, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:45
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 7-ի որոշումը Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
16:37
Երգիծաթերթերի հրատարակության դադարեցման բացահայտումները՝ «Խորհրդային Հայաստանի երգիծական մամուլը 1920-ական թվականներին» գրքում
ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտաշխատողներ Համո Սուքիասյանը և Նարինե Երանոսյանն այսօր ընթերցողի դատին հանձնեցին «Խորհրդային Հայաստանի երգիծական...
Աղբյուր` Panorama.am
16:29
Արմեն Գևորգյանը չկալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը չբավարարեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության...
Աղբյուր` Panorama.am
16:24
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է Կուտակային հաշիվ մինչև 9.5% տոկոսադրույքով
Բոլոր նրանց համար, ովքեր ուզում են պահպանել ու կրկնապատկել իրենց խնայողությունները՝ ունենալով հնարավորություն առանց սահմանափակումների ելքագրել և...
Աղբյուր` Panorama.am
16:17
Լավրով. ԼՂ հարցում պետք է գտնենք կրեատիվ գաղափարներ, որոնք կօգնեն ձևավորել կոնսենսուս
«Անելու ենք ամեն ինչ, որպեսզի անհրաժեշտ պայմաններ ստեղծենք ԼՂ հարցում փոխզիջումների հասնելու համար»,-Բաքվում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:55
Երկու նոր նամականիշ՝ նվիրված «Հին աշխարհի ֆլորա և ֆաունա» թեմային
Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանի շենքում,...
Աղբյուր` Panorama.am
15:52
Լուկաշենկո. Հայաստանը հրաժարվել է «Պոլոնեզ» համակարգերից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Երևանին առաջարկել է գնել բելառուսական «Պոլոնեզ» համակարգեր, որոնք Մինսկը...
Աղբյուր` Panorama.am
15:43
Իհարկե, ամեն ինչ չէ, որ հարյուր տոկսով արվեց. ԵՄ պատվիրակության անդամ
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները հապշտապ կայացան, ինչը որոշակի ճնշում գործադրեց ընտրությունների արդյունքները ներկայացնող...
Աղբյուր` Panorama.am
15:31
Մահացել է ամերիկացի ջազ երգչուհի Նենսի Ուիլսոնը
82 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի հայտնի ջազ երգչուհի Նենսի Ուիլսոնը: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով The Washington Post...
Աղբյուր` Panorama.am
15:23
Դժվարանցանելի են Մաստարա-Մարալիկ և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:...
Աղբյուր` Panorama.am
15:06
Բավարարվել է սպանության փորձի մեջ մեղադրվողի արդարացման վերաբերյալ դատախազների վերաքննիչ բողոքը
2016թ. փետրվարի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ...
Աղբյուր` Panorama.am
15:00
Սանկտ Պետերբուրգում Լուկաշենկոն ներողություն է խնդրել Փաշինյանից
Դա հնչած միակ ներողությունը չի եղել։
Աղբյուր` Panorama.am
15:00
Հայ մարմնամարզիկները Մոսկվայում հաջողությունների են հասել
Մոսկվայում ավարտվել է սպորտային մարմնամարզությունից  օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի հիշատակը հավերժացնող գավաթի...
Աղբյուր` Panorama.am
14:58
Ուրսուլա Բերնսը նշանակվել է ՎԵՈՆ խմբի գլխավոր տնօրեն
Աշխարհում կապի և ինտերնետ ծառայությունների առաջատար պրովայդեր VEON խումբը (NASDAQ և Euronext Amsterdam: VEON), որի մաս է կազմում նաև Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
14:48
Լուկաշենկոն` Հայաստանի իշխանություններին. Ինչո՞ւ եք վախենում բելառուսներից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է՝ գիտի, թե ինչու է Հայաստանը դեմ հանդես գալիս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի...
Աղբյուր` Panorama.am
14:44
Ստամբուլում առաջին անգամ բացվել է Սերգեյ Փարաջանովին նվիրված ցուցահանդես
Աշխարհահռչակ հայ ռեժիսոր և արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունները, տարատեսակ իրերից պատրաստված կերպարվեստի նմուշներն առաջին անգամ...
Աղբյուր` Panorama.am
14:16
Հայկ Ալումյան. Ոչ մի կոռումպացված դատավոր չի կարող իրեն թույլ տալ հակադրվել տվյալ պահի իշխանությունների ցանկություններին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանն անդրադարձել է դատավորների վերաբերյալ հնչած կարծիքներին, ներկայացրել...
Աղբյուր` Panorama.am
14:00
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մակրոնին՝ Ստրասբուրգի ահաբեկչության զոհերի կապակցությամբ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ստրասբուրգում տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ռուսաստանի որոշ տարածքներից արգելվել է միս ներկրել Հայաստան
Խոզերի աֆրիկական ժանտախտ և թռչնի գրիպ հիվանդությունների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով
Աղբյուր` Panorama.am
13:31
Լևոն Մնացականյանը՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն
Արցախի Հանրապետության Նախագահն ստորագրել է մի շարք հրամանագրեր և հաստատել կառավարության որոշումներ՝ կադրային հարցերով: Նախագահ Բակո...
Աղբյուր` Panorama.am
13:20
Խորհրդարանում ճամպրուկային տրամադրություններ են. ԱԺ-ն ճանապարհում է հնաբնակներին
ԱԺ չանցած կուսակցությունների խմբակցությունների փորձագետները մեզ հետ զրույցում սրտնեղեցին, որ բառացիորեն մի քանի օրից գործազուրկ են դառնալու։
Աղբյուր` Panorama.am
13:14
Կենդանաբանական այգին անմիջապես պետք է փակվի, մինչև գտնեն մեղավորներին. Գրիգորյան
«Այգում տեղի ունեցող իրադարձություններից ոչ մի սիրո և համերաշխության հոտ չի գալիս»։
Աղբյուր` Panorama.am
13:06
Արձանագրել ենք Մանվել Գրիգորյանի առողջական և հոգեբանական վիճակի բացասական դինամիկա. ՄԻՊ
Առանձնազրույցի արդյունքներով Արման Թաթոյանը գրություններ է ուղարկել քրեական հետապնդման մարմին և արդարադատության նախարարություն:
Աղբյուր` Panorama.am
12:57
Բակո Սահակյանը ներկայացրել ՊԲ նոր հրամանատարին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ներկայացրել է ՊԲ նոր հրամանատարին։ Այս մասին հայտնում է  5-րդ ալիքը։ Այսօր առավոտյան...
Աղբյուր` Panorama.am
12:50
Նորմալ տրանսպորտ պահանջելով. Թիվ 34 միկրոավտոբուսը կմտնի Հաղթանակ թաղամաս
Հանձնարարությունը՝ հանձնարարություն, բայց լավ կլինի, որ քաղաքապետարանն իր նախաձեռնությամբ հետևի, թե ինչպես են դրան վերաբերում գծատերերն ու վարորդները։
Աղբյուր` Panorama.am
12:32
Արման Թաթոյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին
Նրանք առանձնազրույց են ունեցել։
Աղբյուր` Panorama.am
12:21
Գուրգեն Մահարու փողոցում ՃՏՊ-ից տուժած կա
Դեկտեմբերի 14-ին, ժամը 07:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գուրգեն Մահարու փողոցի թիվ 150 տան մոտակայքում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
12:00
Թերեզա Մեյը լքել է ԵՄ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովը
Բրյուսելում, ԵՄ գագաթնաժողովում  Brexit-ի վերաբերյալ հայտարարության հրապարակումից  հետո, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը լքել է...
Աղբյուր` Panorama.am
11:49
Կանադայում ստացել են տարբեր քաղաքներում պայթուցիկների տեղադրման մասին նամակներ
Տորոնտոյի իշխանությունը մետրոյի կայարաններից մեկից մարդկանց տարհանել են։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կարեն Վարդանյանը 52 միլիոն դրամի սարքավորումներ է նվիրել մանկական վերակենդանացման բաժանմունքին
17:29 12/12/2018

Կարեն Վարդանյանը 52 միլիոն դրամի սարքավորումներ է նվիրել մանկական վերակենդանացման բաժանմունքին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}