Մշակույթ 12:00 03/01/2019 Հայաստան

Իդեալական հասարակության ձգտմամբ

Պատմաբան, հնագետ, մշակութաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի հետ Panorama.am-ը զրուցել է 2018 թվականին վարված մշակութային քաղաքականության, խնդիրների, բացթողումների մասին։

Panorama.am-Պարոն Պետրոսյան, որպես մշակութաբան, առհասարակ ինչպե՞ս կգնահատեք անցնող տարին։
Հ.Պետրոսյան-Տարին, ինչպես բոլորն են գնահատում, որպես հեղափոխական։ Կարծում եմ՝ այդ  հեղափոխությունը շատ ավելի քաղաքական ուղղվածություն ուներ, քան քաղաքացիական։ Քաղաքացիականը կարծեք թե մինչև օրս էլ կաղում է։ Կարծում եմ՝ դրա առանձին բաղադրիչներն են կազմում նաև այն մոտեցումները, որոնք ցուցաբերվեցին հատկապես վերջին ամսին դեպի մշակույթը, մշակույթի նախարարությունը։ Պարզվեց ձգտումը նախկին կոռումպացված համակարգը վերացնելու, որոշակի արդարություն հաստատելու, հայտնի չափով չեն աջակցվում նաև քաղաքացիական գաղափարաբանությամբ, նախաձեռնություններով։ Ես կարծում եմ՝ սա մեր ամենալուրջ խնդիրներից մեկն է, երբ զգացվում է, որ ձգտումը դեպի արդար հասարակարգ շատ հաճախ կարող է ուղեկցվել նաև նախկին հասարակարգից փոխառված մեթոդներով, միջոցներով, կամայական որոշումներով, մեծամեծ հայտարարություններով։ Սա այս տարվա հայտնի բացթողումն է։

Քաղաքացիական նախաձեռնությունները, քաղաքացիական հասարակության կերտումը պահանջում է  ամեն անհատից որոշակի փոփոխություն, ոչ թե մի լիդերից կամ նույնիսկ առաջնորդող քաղաքական ուժից։ Տարանջատելը քաղաքականությունը մշակույթից, սոցիալական իրականությունից, այնքան էլ նպատակահարմար չէ։ Այն ամենը, ինչ որ տեղի է ունեցել, շատ մեծ նվաճում է, հիմա պետք է  լուրջ, զգոն լինենք, փորձենք ավելի ծանրը հաղթահարել, դա մեր սեփական սահմանափակվածությունն է, կաշկանդվածությունն է, մոլորություններն են, որոնք պահանջում են առանձին անհատի բոլոր իրավունքների հարգում, ոչ թե ուսուցում, սովորեցնել,  թե ինչպիսի պահվածք պետք է ընդունել։ Իդեալում պետք է ունենանք հասարակություն, որը նախ և առաջ երջանիկ է, որ իր սեփական մշակութային, սոցիալական կապիտալն է իրականացնում։ Մի քիչ վախենում եմ, որովհետև ավելի շատ այդ մարդկանց կոչ են անում լինել այսպիսին կամ այնպիսն։ Ավելի լավ է, որ հնարավորություն տան մարդկանց ինքնակողմնորոշվելու, ինքնաարտահայտվելու, ինքնադրսևորվելու։ Ցանկացած իդեալական հասարակության նպատակը սա պետք է լինի։ Այս տեսակետից ակնկալում եմ, որ մեր իշխանությունները հրապարակային կոչերից մի քիչ ավելի անցում կկատարեն դեպի ծանր, դանդաղ, լուրջ աշխատանքի այդ ասպարեզում։

Panorama.am-Այս տարվա ընթացքում վարված մշակութային քաղաքականությունը ինչքանո՞վ էր նպաստում և հասարակության մշակութային առումով կրթվածությանը, և մշակույթի զարգացմանը, պահպանմանը, տարածմանը։
Հ. Պետրոսյան-Կա մշակութային քաղաքականության երկու գլոբալ դրսևորում։ Առաջինը մենք կարող ենք կոչել ֆրանսիական ճանապարհ, այն է, երբ պետությունը փորձում է  մշակույթ մատուցել իր քաղաքացիներին, պետությունը փորձում է  դաստիարակել իր քաղաքացիներին, պետությունը պատկերացնում է, թե ինքը շատ բարի, իմաստուն հայրիկ է և իր գործն է իր զավակներին ուղիղ ճանապարհի վրա դնել։ Կա երկրորդ՝ պայմանական ամերիկյան ճանապարհը, երբ պետությունն ինքը համարյա չի խառնվում այդ գործերին, ինքնին հասարակությունն այնքան հասուն, ինքնակազմակերպված է, որ մշակութային քաղաքականությունը սկսում է  առաձին անհատից, խմբերից, ավարտվում է հասարակության ողջ դիմագծային արտահայտություններով։ Մեր նպատակն ի վերջո հասնել այն ճանապարհին, այն իրականությանը, որ մենք ինքներս ունենանք մշակութային քաղաքականություն առանց պետական աջակցության։

Panorama.am-Այսինքն ամերիկյա՞ն մոդելը։
Հ.Պետրոսյան-  Դա  իդեալն է, բայց այսօր մենք այդ ճանապարհին միանգամից չենք կարող հասնել։ Այսօր, այո, պետությունը պետք է վարի ընդգծված մշակութային քաղաքականություն, բայց դրա հիմքում պետք է դրված լինի մշակույթի դեմոկրատիան, մշակույթի ասպարզեում  ինքնաարտահայտվելու, ինքնադրսևորվելու մարդու իրավունքը։ Կարճ ասած՝ ոչ թե երեխաներին աբոնիմենտներ տալ ու տանել դասական երաժշտության համերգի, այլ կրթական այնպիսի համակարգ ստեղծել, որ երեխաներն իրենք ջանան ուր գնալ, ինչ անել, այնպիսի իրավիճակ ստեղծել, որ  մարդն ինքը որոշի՝ ինչ կարող է անել, ինչպես արտահայտվել։  Պետության դերակատարությունը պետք է լինի հնարավորություններ ստեղծել ինքնաարտահայտման, ինքնադրսևորման, այլ ոչ թե  ուսուցանել, ասել՝ դուք անգրագետ եք, պետք է սա անեք, սա անեք ու այսպիսին դառնաք։ Այդ  ծանր ճանապարհը պետք է անպայման անցնենք, այլապես կորուստներ կունենանք մեր մշակութային ժառանագության ձեռբերումների մեջ, և, ընդհանրապես, կմոլորվենք ճանապարհին։ Հայաստանն ընտրել է ֆրանսիական ճանապարհը, որի ձեռքը ֆրանսիացիներն են կրակն ընկել։

Ահագին խոհեմություն, լրջություն, հատակապես մասնագիտական կարողություն է պահանջում։ Մշակույթի նախարար Մակունցին ասել եմ՝ տիկին Մակունց, դուք նման եք այն պոետներին, որոնք գուցե լավ բանաստեղծություն են գրում, բայց այբուբենի բոլոր տառերը ոնց որ չգիտեն։ Կարող են իրենք խելոք են, կարող է իրենք արտահայտեն գաղափարներ, որ ես նույնիսկ չեմ կարող երազել, բայց այդ ամենը պետք է անել մասնագիտական այբուբենի օգնությամբ։ Դա է, որ այսօր իրականում պակասում է։ Անկեղծ ասաց՝ ինձ համար մի քիչ ցավ է, հասարակության մեջ կարող ուժեր, լավ մասնագետներ, մարդիկ կան, մեկը ես, որոնք ոչ պարգևատրում են ակնկալում, ոչ պատշտոն, ոչ մի բան, զարմանում եմ, թե ինչու չեն դիմում, հո մենք օլիգարխ չենք։ Իրենք զլանում են, կամ էլ հետը խոսում ես, զգում ես, որ չի հասկանում, բայց քարհամարհում է։

Panorama.am-Ինչո՞ւ,  իրենց վե՞ր են դասում, կարծում են՝  ամեն ի՞նչ գիտեն։
Հ.Պետրոսյան-Ինձ թվում է՝  հեղափոխական պաթոսը շատ դեպքերում իրավիճակը խամրեցնում է, և գուցե մենք շատ փոքր ենք երևում և մեր գաղափարներն էլ շատ մեծ են։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}