Հնազանդության համար 27 բելգիացի շարունակում է ստանալ «հիտլերյան» կենսաթոշակ
Բելգիայում 27 մարդ շարունակում է կենսաթոշակ ստանալ Գերմանիայից, որը նշանակվել է 1941 թվականին Ադոլֆ Հիտլերի կողմից: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ վկայակոչելով De Morgen պարբերականին:
Ըստ պարբերականի՝ այդ կենսաթոշակը երաշխավորվել է ֆաշիստական Գերմանիայի կողմից «չեզոքության, հավատարմության և հնազանդության համար»:
Բելգիայում կենսաթոշակները ստանում են այն նացիստները, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պայքարել են ֆաշիստական Գերմանիայի համար, կամ էլ ստանում են նրանց ժառանգները: Վճարի չափը կազմում է 425-ից մինչ 1275 եվրո:
Ըստ աղբյուրի՝ Գերմանիան շարունակում է վճարել նախկին նացիստների թոշակները, քանի լինելով Հայրենական մեծ պատերազմում պարտված պետության իրավահաջորդը, միջազգային իրավունքի շրջանակում ստանձնել է Երրորդ ռեյխի պարտավորությունները, ներառյալ կենսաթոշակային:
Բելգիայի պատգամավորներին վրդովեցրել է այս տեղեկությունը և մի խումբ խորհրդարանականներ բանաձև են պատրաստում՝ կոչ անելով կառավարությանը ստեղծված իրավիճակը կարգավորել դիվանագիտական ճանապարհով: