Կարո Փայլան. «Դիարբեքիրից մեզ ճանապարհեցին՝ ասելով «այստեղ հարց չկա, hewal»
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիսի) քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում այցելել է Դիարբեքիր (Տիգրանակերտ):
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ նա իր այցի վերաբերյալ գրառում է կատարել Twitter-ում, կցելով նաև լուսանկարներ:
«Ողջ օրը շրջեցինք Դիարբեքիրի գյուղերով: Նույնիսկ չգտանք մեկին, որ համոզեինք: Ուր գնացինք, մեզ մեծ ոգևորությամբ դիմավորեցին: Շուրջպար բռնելուց հետո մեզ ճանապարհեցին՝ ասելով «այստեղ հարց չկա, hewal»,- նշված է պատգամավորի գրառման մեջ:
Hewal - քրդերեն բառ, որը նշանակում է ընկեր, բարեկամ:
Հարակից հրապարակումներ`
- Կարո Փայլանը փոքրամասնությունների հիմնադրամների ղեկավարության ընտրությունների հարցը բարձրացրել է մեջլիսում
- Կարո Փայլանը Չարենցի տան քանդման մասին հարցում է արել Թուրքիայի մշակույթի նախարարությանը
- Կարո Փայլանի գրառումն՝ ի աջակցություն հացադուլ անող քուրդ պատգամավորի
- Կարո Փայլանը հանդիպել է Արամ Առաջինին
- Թուրքիայում Կարո Փայլանին ցանկանում են դատել տխրահռչակ 301-րդ հոդվածով